Բելգիացի լուսանկարիչ Էրիկ Իսսիլին ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի առիթով պլակատների շարք է ստեղծել, որտեղ շները կրում են իրենց ծագման երկրների ֆուտբոլային մարզաշապիկները:
Հավաքածուում ներկայացված են հոլանդական կոկեր-սպանեիելը, շվեյցարական, գերմանական եւ բելգիական հովվաշները, ամերիկյան ստաֆորդշիրյան տերյերը, սիբիրյան խասկին, ավստրալիական կելպին, իտալական կանե-կորսոն, արգենտինյան դոգը, ֆրանսիական եւ անգլիական բուլդոգները, իսպանական գալգոն, բրազիլական մաստիֆը, ճապոնական ակիտա-ինուն, խորվաթական դալմատինը…