Սան-Պաուլույում հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարություն արել է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն:
«Մենք ակնկալում ենք, որ ՖԻՖԱ-ի եկամուտն աշխարհի առաջնությունից կկազմի մոտ $ 4,5 միլիարդ: Ընդորում, ՖԻՖԱ-ի ծախսերը մրցաշարի անցկացման համար կազմել են ավելի քանի $ 2 միլիարդ», -ասել է Վալկեն:
Աշխարհի առաջնության բացման Բրազիլիա-Խորվաթիա հանդիպումը կկայանա հունիսի 12-ին՝ Սան Պաուլու քաղաքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` imago-ի