Լրահոս
Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «Ռուսաստանի նախաձեռնության դեպքում պատերազմի հավանականությունը 20 տոկոս է»

Հունիս 07,2014 11:32

Հայաստանը եւ Ադրբեջանը բացարձակ կախված են Ռուսաստանից

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարցրինք, թե որքանով է հավանական Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ պատերազմը: Նա ասաց.
«Եթե դա կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի դերի, ցանկության հետ, Ղարաբաղի մասին չեմ խոսում, պատերազմի վերսկսման հավանականությունը 1-2 տոկոս է: Եթե դա կապված է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերի հետ, ես կարծում եմ, որ պատերազմի հավանականությունը 20 տոկոս է: Իմ պատկերացումներով՝ Ռուսաստանը շահագրգռված չէ Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացմամբ, նրան հերիքում են Ուկրաինայի, այլ տարածաշրջանների, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի հետ խնդիրները: Իսկ այստեղ կատարյալ վիճակ է ստեղծված հիանալի աշխատող մեխանիզմ է. Հայաստանը եւ Ադրբեջանը կազմում են Ղարաբաղյան շրջանակ, որն ամուր ճոպանով կապված է Ռուսաստանին: Շարժվել հնարավոր չէ, դա ցույց տվեց սեպտեմբերի 3-ը, Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ օգոստոսյան այցը: Ղարաբաղի հակամարտության պատճառով ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը բացարձակ կախված են Ռուսաստանից: Ռուսական ասացվածք կա՝ «Լավից լավը չեն որոնում»: Նրանք իրավիճակը մտադիր չեն փոխել:
Բայց 20 տոկոսի դեպքում պատերազմ կարող է լինել Եվրասիական միության, Մաքսային միությունից հեռու մնալու պատճառով: Ես կարծում եմ, որ դրանցից հեռու մնալն էլ է անիմաստ, որովհետեւ մեծ հաշվով Հայաստանը եւ Ադրբեջանը տնտեսություն չունեն: Մենք ծախում ենք նավթ ու գազ, մեր գնորդներն արեւմուտքում են, ուրիշ ապրանքներ չունենք: Անկախության տարիներին մենք խորտակել ենք մեր արդյունաբերությունը, գիտությունը, տեխնոլոգիաները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մարգար says:

    Թշնամի է բայց խելոք մարդ է: Եթե ղեկը նման մարդկանց ձեռքին լիներ (թե մեր թե իրենց մոտ) ապա լուծումն արագ կգտնվեր: Բայց մի կողմը նավթի վրա է նստել մյուսն էլ եսիմ ինչի ու աննպատակ – անհեռանկար քյալլա են տալիս, ժողովրդի վիճակն օր օրի վատացնելով ու երկիրն ուրիշների ձեռքին խաղալիք դարձնելով:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30