Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակված հարցեր

Հունիս 07,2014 11:08

Ինձ մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնց պատասխանը չգիտեմ: Բնականաբար, մենք հաջորդ շաբաթվա ընթացքում այդ հարցերի պատասխանը կփորձենք ստանալ: Բայց այժմ պարզապես գրի առնենք, որ չմոռանանք:

Եվրասիական միություն մենք կմտնենք, ասում են, այս ամսվա ընթացքում: Իսկ Մաքսայի՞ն միություն: Դրանից հետո՞: Թե՞ Եվրասիական միությանն անդամակցելն արդեն մեխանիկորեն նշանակում է դառնալ Մաքսային միության անդամ, եւ վերջինիս շուրջ բանակցելու այլեւս կարիք չկա՞:

Ի դեպ, ի՞նչ եղան այն 800 ապրանքատեսակները, որոնց շուրջ նախորդ կառավարությունը բանակցում էր` դրանք «մաքսային բացառությունների» շարքում դնելու համար:
Նազարբաեւը իր սեփակա՞ն խաղն է խաղում, թուրանական աշխարհի՞, թե՞ Պուտինի:
Արցախը անկա՞խ պետություն է, թե՞ Հայաստանի անբաժանելի մաս:
Բազմիցս կրկնվող հարց. ինչո՞ւ գազը, որը սահմանին ստացվում է 189 դոլարով, մեզ` սպառողներիս վրա նստում է 380 դոլար: Հնարավո՞ր է, որ «Գազպրոմ-Արմենիան» չափից դուրս ճոխ է ապրում:

Ինչո՞ւ են անընդհատ բարձրացվում էլեկտրաէներգիայի գները: Գուցե էլցանցերի սեփականատե՞րն է անարդյունավետ աշխատում: Մոտավորապես` ինչպես Յուրղուլասի շրջանի «ԱրմենՏել»-ը:

Ճի՞շտ է, որ 800 մլն դրամի արտոնյալ վարկ է տրամադրվել Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատին պատկանող «Միկշին» ընկերությանը, որը նաեւ, այսպես կոչված, կարմիր գծերի սեփականատերն է:

Ճի՞շտ է, որ երեք տարով հետաձգվել է Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկի՝ «Արմյանսկի ուրոժայ» ընկերության կողմից ԱԱՀ-ի վճարումը, որի հետեւանքով պետական բյուջեն զրկվում է 732 մլն դրամի հարկային եկամուտից: (Վերջին երկու հարցերը հուշել է ՀՀ առաջին նախագահը):

Եթե արդեն պարզվել է, որ նոր կառավարությունն այնքան վատն է, ինչի՞ համար է պետք նրան ժամանակ տալ մինչեւ աշուն:

Ի՞նչ է ասելու ընդդիմությունը, եթե քննարկման դրվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը չի ենթադրում խորհրդարանական համակարգի ներմուծում, կամ` եթե Սերժ Սարգսյանը հայտարարի, որ չի պատրաստվում նաեւ Ազգային ժողովի նախագահ դառնալ: Կամ` եթե ոչ մի հանրաքվե էլ չլինի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (33)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պարոն Աբրահամյան բարձրացված հարցերը ճիշտ են, տեղին և հրատապ լուծման կամ պարզաբանման կարիք ունեն: Իմ կարծիքով կա ևս մեկ կարևոր հարց, որը պարբերաբար շոշափվում, սակայն չգիտես ինչու ավարտին չի հասցվում: Խոսքը վերաբերվում է ՀՀ-ից արտագաղթի աճողական տենդենցի պատճառով /զգալի մասը նաև Ձեր կողմից բարձրացրած հարցերի առկայության պատճառով/ ՊՆ ռեսուրսի նվազեցման դինամիկային, որն ի վերջո կհանգեցնի նրան, որ կվտանգվի մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ժողովրդի անվտանգության ապահովումը: Այս առումով առավել զավեշտալի վիճակ է տիրում սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես Տավուշում: Իհարկե միկա-միշիկները և այլոք իրենց հիմնական հարստությունը վաղուց արտերկրներ են տեղափոխել ու շարունակում են մեր երկիրը սոսկ տարածք օգտագործելով, իսկ այս իրավիճակը հնարավորություն, հարկեր-տուրքեր չվճարելով կրկնապատկել իրենց ունեցվածքը: Ինչ պետք է անի այն հայը, ով իրեն պատասխանատու է զգում իր երկրի, դարավոր մշակույթի, նախնիների շիրիմների ու ապագա սերունդի համար: Ի վերջո այնքան էլ էական չէ, թե մենք որ ուղղությամբ կգնանք, էականն այն է, թե մենք ի վիճակի կլինենք որպես երկիր գոյատևելու թե ոչ:

  2. Արսեն says:

    Ուժեղ էր..))).. Այդ բոլոր հարցերին պատասխանելու համար, (պատասխանելու, ոչ թե ենթադրություններ անելու), ամբողջ պետության ռեսուրսների մոբիլիզացիա է պետք..))..
    (Հեախուզությամբ, դիպլոմատիկ ծառայությամբ, արդարադատության համակարգով, տնտեսական անալիտիկ կենտրոնով…)։
    Բայց շատ ուրախ եմ, որ հարցերը կան… Առաջ ժուռնալիստ!
    Գրավոր հարցումներ ես ուղարկում բոլորին։ Չեն պատասխանի, թերթում գրում գրում ես, ով ինչին չպատասխանեց։ Եթե պետք՝ գիշերները քնում ես իրենց տան դռան դիմացը, այնպես որ դուռը բացվելուց՝ քեզ արթնացնեն։
    Եթե ասենք արդարադատության նախարարը, քո ինչ որ հարցին չի պատասխանել, նա, ասենք առավոտյան արթնանալիս, զուգարան գնալուց պետք է պարզի, որ զուգարանը զբաղված է, որովհետև այնտեղ դու ես…
    Քեզ կարող է ծեծեն, հնարավոր է նաև սպանեն… մի անհանգստացի, կսպանեն քեզ, էլի մի 10 ժուռնալիստ՝ 11 երորդին չեն սպանի… 20-երորդի հարցերին կպատասխանեն… 50-երորդին տեսնելուց կձգվեն, շատ սիալիր և սպառիչ կպատասխանեն…
    Չքնես, չմրսես, հաց մի կեր, ցավ և վիրավորանք մի զգա, Կոմիտասն ու Նարեկացին մոռացի, մինչև կստանաս քո բոլոր հարցերի պատասխանները։
    ԵՎ կդառնաս ժուռնալիստ և 4-րդ իշխանություն…
    Առաջ!…

  3. Ռուբեն Պարսամյան says:

    Ծանր եվ տարողունակ հարցեր են,պետության ու ժողովրդի ճակատագրի համար բախտորոշ…Սակայն գլխավոր խաղացողները փակ են խաղում,հայտնի չէ՜ ինքնուրույնության աստիճանը..Դպրոցական տարիներից խիստ տպավորվել է մի փորձ,երբ ուսուցիչը մետաղի խարտվածքը լցնում էր թղթի վրա եվ տակի մասից տարբեր ուղղություններով մոտեցնում մագնիսը…մետաղական զանգվածը ձեռքի շարժումներին հետեվելով այս ու այն կողմ էր նետվում… հար եվ նման մեր երկրի այսօրվա վիճակին:

  4. Ruben says:

    1. Համահայկական արտակարգ հանձնաժողով (ՀԱՀ), միայն Սահմանադրական դատարանին ենթակա, աշխարհի չաղտոտված հայերից կազմված:
    2. Աաքսորավայրեր սահմանամերձ տարածքներում, ենթակա ՀԱՀ-ին:

  5. Զավեն says:

    Այսօր ՀՀ քաղաքացիներին մեծ հաշվով այդ հարցերից ոչ մեկը չի հուզում:Մաքսային Միություն թե ասոցացման համաձայնագիր հարցում,նրանց միայն հուզում էր թե որտեղ ավելի արտոնյալ պայմաններում կարելի է աշխատել`Ռուսաստանում թե Եվրոպայում:Կամ որն էր ավելի ռեալ`աասոցացման համաձայնագիրը թե ՄՄ-ն:? 800 ապրանքատեսակների հարցը,նույնպես միայն Սամվել Ալեքսանյանին է հետաքրքրում,քանի որ մնացածը ոչ մի կապ չեն ունենալու այդ ապրանքների ներմուծման և արտահանման հետ (բացառություն է կազմում միայն ավտոմեքենա ապրանքատեսակը,որը մեր քաղաքացիներին,մասնավորապես դալալներին, հետաքրքրում է):Գազի գինը նույնպես չի հետաքրքրում,եթե մարդը չունի եկամուտ,ինչ կարևոր է թե ինչ արժէ գազը:Այսինքն մարդիկ,այն վիճակում են, որ առաջնահերթ եկամուտ են ման գալիս:Այսինքն, եթե մարդ, 50 հազար դրամ ամսեկան եկամուտ ունի,նրա համար ինչ տարբերություն 30 000 կվճարի գազի համար թե 40 000,միևնույն է դա լուծում չէ:Գազի գինը հետաքրքրում է այն մարդուն, ով 300 000 է ստանում և կուզենա մի քիչ խնայել,իսկ խնայած գումարով,մեկ այլ բան անել:Արտոնյալ վարկ են տրամադրել Սերժի մտերիմի ընկերությանը թե չէ ևս չի հետաքրքրում,քանի որ ազգաբնակչությունը համոզված է,որ բյուջեն ու վարկերը դա իշխանությունների համար է,և իրենք կապ չունեն այս ամենի հետ:Ոչ մի հայ քաղաքացի իր վրա պատասխանատվություն չի զգում Հայաստանի արտաքին պարտքի համար,ընդհանրապես ոչ մի պատասխանատվություն չի զգում իշխանությունների արածի համար,քանի որ ընդգրկված չէ այդ գործընթացներում:

    • Արսեն says:

      Բայց Ա. Աբրահամյանը ասաց, որ այդ հարցերը հասարակության մոտ են կուտակվել? Ասաց. «ինձ մոտ ենկուտակվել» ..)))..
      եթե ժուռնալիստի մոտ հարցեր են կուտակվել, և նա իշխանություններին չի ստիպում այդ հարցերին պատասխանել՝ ապա ինչու են կուտակվել? -Հոդված գրելու համար։
      Հոդվածը ինչու է պետք գրել? Թերթը պտտեցնելու համար։
      Թերթը ինչու պետք պտտեցնել? Աշխատավարձ ստանալու համար։
      Կուտակում ես հարցեր, գրում ես հոդված, պտտեցնում ես թերթը՝ ստանում ես աշխատավարձ։
      Փողը ստացար? Գնում փակվում ես քո բարեկամների և ընկերների շրջապատում, Նարեկացի ես կարդում, Կոմիտաս ես լսում… Կյանքն էլ քեզ թվում է հիաշքանչ ու երջանիկ…))..

      • Զավեն says:

        Հայաստանում մեդիաները եկամտաբեր չեն,բոլորը դոտացիաների վրա են:Միայն Շանթ հեռուստաընկերության վերաբերյալ չգիտեմ:Միգուցե նրանք կարողանում են իրենց գումարը վաստակել գովազդներից:Ար հեռուստաընկերության ֆինանսավորողը այնքան անիմաստ գտավ գովազդից մուտք գործող գումարները,որ ընդանրապես հանեց գովազդը:Այսինք,հեռուստամեդիայի սեփականատերերի մի մասը ստիպված կամ պարտադրված, յոլա է տանում իր հեռուստընկերությունը,որպեսզի այն չվաճառվի ընդիմադիր խմբերին,իսկ մյուս մասը իր սեփական կուսակցական գիծը առաջ տանելու համար:Առավոտ էլեկտրոնային պարբերականը ունի մի քանի գովազդ,որոնք չնչին գումար կբերեն,արդյոք դա բավական է փակել ծախսերը,դժվարանում եմ ասել:Ես նաև չգիտեմ Ա.Աբրահամյանը աշխատավարձ տվող է,թե ստացող է:Այսինքն գործատու է,թէ աշխատող:Համենայդեպս նույնիսկ եթե եկամուտ լինի,չեմ կարծում,որ այն մեծ լինի:

        • Արսեն says:

          Հնարավոր է տրամաբանական շղթան այլ տեսք ունի, մոտիվացիան էլ սխալ եմ կռահել։ (պետք է հաշվի առնել, որ «դետալներից», որոնք մարդու կյանքը դժողք կամ դրախտ են դարձնում, տեղյակ լինել չեմ կարող, հեռու եմ… )։ Ասածներս էլ, բաներ են, որ իրենք ինձանից լավ գիտեն (երևի), եթե այդպես չեն անում, ուրեմն չեն կարողանում։ Խանգարողը երևի կամ անձնական պատճառներ ունի, կամ ռեպրեսիան է անհաղթահարելի, կամ հասարակական պահանջ չկա (ավելի շուտ՝ երևի վերջինը)։
          Տեսար ինչքան երևի կար գրածիս մեջ?..)))..
          Մոտավորապես նույնքան «երևի»ոտ են ձեր պատկերացումները Եվրոպական (հնարավոր է նաև ամերիկյան) ձեր հայրենակիցների կյանքի, մտքերի, գործողությունների մոտիվացիայի և ձեր հանդեպ մտքերի և եմոցիաների մասին։ Քննարկել և հարցնել է պետք… իսկ ես այդդտեղ վստահ գրված հոդվածներ և կատեգորիկ դատողություններ եմ տեսնում, մասնավորապես ձեր թերթի խմբագրի կողմից։

        • Արսեն says:

          Չնայած, եթե մեկ ա մտնելու ռուսական իմպերիայի մեջ, ոչ էլ քննարկեք … ձեզ պետք չի գա..)))..

  6. Կարո Մելիքյան says:

    Պ. Ա.Աբրահամյան. Ձեր թույլատրությամբ՝ մի հարց էլ իմ կողմից.
    անապատով ճանապարահորդում էս,մեկ էլ՞ հանդիպում էս ջայլամի,նա փոխանակ ճանապարհից
    դուրս գա ու ցվրվի,գլուխը մտցնում է ավազի մեջ…դե հարգելով «բնապահպանական» նորմերը,այդ անասունին չի կարելի զենքով վնասազերծել,որպեսզի ճանապարհը դառնա բանուկ,անունը գոռգոռալն էլ չի օգնում,…ինչ՞ էք կարծում,եթե սկսենք նրան հարցեր տալ՝նա կպատասխանի՞ ,թե ոչ,թե ինչու է շավիղը փակել, եւ որ ինքը ջայլամա,բայց իրեն էշի տեղ է դրել….

  7. Աբո says:

    Համամիտ եմ Զավեն,խի՞ ժողովորդնա Ընտրել,որ հիմա էլ պատասխանատվություն զգա, ով որ նշանակելա,թող նա էլ մտածի և պատասխան տա:

  8. sergik says:

    իսկ իմ հարցն այսպիսին է՝ <>….

  9. Տիգրան says:

    Պարոն Աբրահամյան, կխնդրեի, որ Դուք պատասխանեիք Ձեր հարցերից մեկին: Արցախը անկա՞խ պետություն է, թե՞ Հայաստանի անբաժանելի մաս: Պատասխանը խնդրում եմ հիմնավորեք նաեւ Ձեր թերթի հրապարակումներում ներկայացվող ձեւակերպումներով: Շնորհակալություն:

    • Զավեն says:

      Աստված չանի Արցախը Հայաստանի մաս լինի,ինչքան վատ բան կա Արցախում, նրանք սովորել են Հայաստանից,Դեռ 2001-2003 ին- դա մի օրինապաշտ,շիտակ ժողովուրդ էր,նրանց նախագահ,Անդրանիկ Ղուկասյանն էլ,նույնպես,օրենքը հարգող,առանց որևէ բիզնեսների նախագահ էր:2001-2003 թվականներին,նրանք շատ ավելի ժողովրդավար էին,քան Հայաստանցիները,ընտրությունները ազնիվ և թախանցիկ:Այսօր Արցախում մտնոլորտը նմանվում է Հայաստանի գաղջ մտնոլորտին:Ես կողմնակից եմ ազատ,անկախ Արցախին,որպես Հայկական երկրորդ պետություն:

      • Արսեն says:

        Ես ավելին..))).. Սյունիքում և Գյումրիում տիրում է ավելի գաղջ մթնոլորտ քան Երևանում, այնտեղ էլ, ինչքան վատ բան կա Երևանից են սովորել…
        Կողմնակից եմ Սյունիք և Գյումրի անկախ պետություններին, որպես երրորդ և չորրորդ Հայկական հանրապետություններ..))))…

      • Տիգրան says:

        իսկ ինձ համար, եթե Արցախը Հայաստան չի, բացարձակապես մեկ ա, թե ինքն ինչ կլինի: Եթե կա 1-ից բացի հայկական այլ պետություն եւս, ուրեմն ես էլ ուզում եմ իմ 3-րդ պետությունն ունենալ՝ իմ ընտանիքով լինել առանձին պետություն: Ու թող Արցախի պես չճանաչված լինեմ:

      • Ruben says:

        Ես էլ կողմնակից եմ տնտեսական (ապես) ազատ եւ քաղաքական (ապես) անկախ Արցախին ու Նախիջեւանին որպես Հայկական պետություններ:

        • Տիգրան says:

          որովհետեւ Ստալինն ա՞ ասել, որ Արցախն ու Նախիջեւանը կարան ուրիշ պետություններ լինեն, իսկ Զանգեզուրը, Լոռին, Շիրակը ՝ոչ: Հիմքը ո՞րն ա: Ասեք ամենափոքր մարդկային քանակությունը, որ կարա պետություն հիմնի ու ես իմ ընտանիքով, իմ մարդկանցով հանրաքվե անեմ իմ պետությունը հիմնեմ: Կլինեմ հարեւան, բայց ոչ մեկիդ հետ գործ չեմ ունենա:

          • Ruben says:

            Ձեր վերջին արտահայտությունը (“Կլինեմ հարեւան, բայց ոչ մեկիդ հետ գործ չեմ ունենա”) “կտրեց մտքիս թելը”:

        • Տիգրան says:

          ու հետո, եթե պիտի տնտեսական (ապես) ազատ եւ քաղաքական (ապես) անկախ պետություններ լինեն, այսինքն՝ ՈՒՐԻՇ, ոչ ձերը, այդ դեպքում ձեր համար ի՞նչ տարբերություն, թե իրանք տնտեսական (ապես) ազատ եւ քաղաքական (ապես) անկախ պետություններ կլինեն, թե չէ, կամ կլինեն, թե չէ

          • Զավեն says:

            Տիգրան,մեր ասելով ինչ նկատի ունես? Եթե Արցախը լինի Հայակական պետություն,առաքելական եկեղեցիով և հայոց լեզուն,որպես պետական լեզու հռչակած երկիր,քեզ ավել ինչ է պետք:?Այո, այդ դեպքում նա Հայաստանի հետ կունենա ազատ տնտեսական սահման,ռազմական դաշինք և նման բաներ:Ինչ վատ կլինի,որ մենք երկու ձայն ունենաք միջազգային ատյաններում խոսելիս կամ քվեարկելիս:?Դուք ասում եք.- ես ել իմ ընտանիքով կդառնամ այլ պետություն:Ինձ թվում է նման բան ասողները, երբեք Արցախում չեն եղել:Արցախն այսօր ունի հրաշք մայրաքաղաք,երաժշտական դպրոցներով,ռեալ բարձրագույն ուսումնական հաստատություններով,խորհրդարանով,ընտրական հանձնաժողովներով,դատական համակարգով,ու ոչ միայն մայրաքաղաք,մնացած քաղաքները նույնպես առաջընթաց են գրանցում.Այսինքն ամեն ինչով գործող երկիր է:Մնում է միայն,որ Հայաստանը թույլ տա Արցախին,որ նա աշխարհին ցուցադրի իր ամբողջովին կազմավորված պետություն լինելը:

          • Տիգրան says:

            Rubenին: Ruben ջան, գործ չեմ ունենա, որովհետեւ չեմ ուզում գործ ունենալ այնպիսի երկրների հետ, որտեղ այդ երկրի մարդիկ կարող են երկրի ցավից խոսել, բայց իրենց անունը գրել այլ երկրի լեզվով, չեմ ուզում գործ ունենալ մի երկրի հետ, որտեղ առկա են այնպիսի հարցեր, որպիսիք արծարծված են Արամ Աբրահամյանի սույն հոդվածում: Իմ երկրում, եթե հնարավորություն ունենայի երկիր ունենալու, այդպիսի բաներ չէին լինի:

          • Ruben says:

            Տիգրանին-
            Հարգելի Տիգրան, պատերազմից հետո, իմ իսկական անունը (հայերեն), մարտական ուղին (ռազմական գործունեությունը) սկսած 1989 թ. հունվարի 2-ից,«ջնջվել» է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի տարածքում:

      • david says:

        Մաքուր ղարաբաղցի,հա*:Էդ մաքրության արդյունքում Եռաբլուր ունի Հայաստանը, չէ*::-)Երևի ղարասրբերին մատաղ եղան գա*,որ այսօր ղարաբաղապիղծ մեկը դատարկի Հայաստանը իր ղարաբաղյան մաքրութամբ:Կողը հաստությունն ու ճակատի պնդությունը մաքրությա*ն նշան են հա*:

        • Տիգրան says:

          Զավենին: Արցախում ոչ միայն բազմիցս եղել եմ, ոտքով շրջել ամեն տեղ, այլեւ ցավոք կռվել եմ: Ցավոք, որովհետեւ ինձ համար արժեզրկվել է այդ ամենը: Մերը ասելով ի նկատի ունեմ, որ Արցախը լինի Շիրակի, Լոռվա նման ՀՀ-ի մարզերից մեկը: Կարող եմ չէ՞ իմ դիրքորոշումն ունենալ: Ահա սա եմ ուզում: Չեմ ուզում արաբական, կորեական աշխարհի նման մասնատված հայկական 1-ից ավելի պետություն տեսնել: Ուզում եմ տեսնել մեկը եւ միասնականը: Այ սրա համար եմ կռվել ու էլի կկռվեմ սրա համար: Բայց ոչ երբեք, որ Արցախն իր համար լինի ՈՒՐԻՇ պետություն, Նախիջեւանն՝ իր, Ջավախքը՝ իր: Ես ընդունում եմ մեկ Հայաստան, ինձ համար չկա Մեծ հայք, Փոքր Հայք: Ինձ համար կա Հայք ու վերջ:

  10. david says:

    Պատերազմից հետո չի լինելու ոչ պիտանին, չի լինելու գոյը, խաղաղվելու է մարդաշխարհը:Երկու ճանապարհներն էլ անհասանելի են և ոչինչ չեն տալու, իսկ ուղիղ ճանապարհը չի տալիս, տանում է:Արդար է պատերազմի բարուրը, նրան օրորել է պետք:

  11. Ռուբեն Պարսամյան says:

    Դեյվիդ,էդ ,,կողը հաստ ու ճակատը պինդ ,,ղարաբաղցիք,Դանիել ու Պողոս բեկ Փիրումյաններն են փրկել մայրաքաղաքդ 1918-ին թուրքական արշավանքից…Մեծ Հայրենականի մարշալներդ ու բազմաթիվ գեներալներ նույնպես Արցախցի են…Հիմա ինչ՞, նրանք այլեվս պետք չե՞ն…Ինչու՞ ես պառակտման որոմ ցանում:Հայոց հողի ոչ մի երկրամաս պիղծ լինել չի կարող,ոչ Ղարաբաղը,ոչ էլ Քեսաբը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30