Մեր հարցերին պատասխանում է սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
-Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական քննարկումներից ի՞նչ հետեւություններ եք արել՝ ի վերջո, պե՞տք է անցնել խորհրդարանական կառավարման մոդելին, թե՞ ավելի լավ է բարելավել գործող կիսանախագահական համակարգը։
-Հանձնաժողովն այդ հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում դեռ չի ձեւավորել։ Անձամբ ես խորապես համոզված եմ, որ պետք է փոխել քաղաքական համակարգը, իսկ քաղաքական համակարգի հիմքը կառավարման ձեւն է. բոլոր այն արատները, որ մատնանշված են փոփոխությունների հայեցակարգի նախագծում, մեծապես պայմանավորված են գործող կառավարման համակարգով։
-Ասվում է, որ հանձնաժողովի հիմնական թիրախներից մեկը իշխանության գերկենտրոնացման «դեմն առնելն» է, բայց նույնիսկ խորհրդարանական համակարգի ջատագովները լուրջ կասկածներ ունեն՝ որպես այլընտրանք ներկայացված խորհրդարանական կառավարման մոդելը որքանո՞վ է լուծում այդ խնդիրը։ Ավելին՝ կարծիք կա, թե վարչապետին աջակցող կայուն մեծամասնություն ապահովելու դրույթն ամրագրելով՝ իշխող քաղաքական ուժն ավելի է ամրապնդում իր մենաշնորհը քաղաքական դաշտում։
-Բացարձակապես համամիտ չեմ այդ կարծիքին։ Հանձնաժողովը նրա համար չի ստեղծված, որ մտածի՝ որ տարբերակն է ավելի հարմար իշխանությանը կամ ընդդիմությանը։ Հանձնաժողովը ստեղծվել է բոլորովին այլ նպատակներով, եւ այդ նպատակները հստակ ամրագրված են հայեցակարգի նախագծում։
Ինչ վերաբերում է կայուն մեծամասնության վերաբերյալ դրույթին, ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ Որպեսզի կառավարման համակարգը նորմալ գործի, պետք է հիմնվի որոշակի քաղաքական ուժերի վրա։ Օրինակ, կիսանախագահական կառավարման համակարգում հանրապետության նախագահը, մեծամասնություն չունենալով խորհրդարանում, չի կարող արդյունավետ կառավարում իրականացնել. նա պարտավոր է կառավարությունը ձեւավորել՝ խորհրդակցելով քաղաքական մեծամասնության հետ։
Եթե խորհրդարանում կայուն մեծամասնություն չկա, կառավարությունները ստեպ-ստեպ կարող են փոխվել, եւ, ըստ էության, ի չիք կդառնան թե՛ նախագահի ստանձնած նախընտրական հանձնառությունները, քանի որ նա չունի մեխանիզմներ՝ իրականացնելու իր ծրագիրը, թե՛ խորհրդարանական կուսակցությունների նախընտրական խոստումները, որովհետեւ նրանք էլ ի վիճակի չեն միասնական կամք դրսեւորել կառավարության ձեւավորման եւ կառավարության ծրագրի իրականացման հարցում։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ Hetq.am-ի
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: