Պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանը մտահոգված է «պաշտոնաթող նախագահի ինստիտուտի» վարկանիշով:Սրան ի պատասխան, քիչ է մնում ասես՝ իսկ ո՞վ է հաշվել, թե որքան ընկավ վարչապետի ինստիտուտի վարկանիշը, երբ հայտնի մականունով օլիգարխը նշանակվեց կառավարության ղեկավար, գծատերը՝ ԱԺ նախագահ, տարբեր կոռուպցիոներներ՝ նախարարներ: Քաղաքական դեմքերը մեզանում կամաց մղվում են հետին պլան, առաջ են գալիս գողական-քրեական-օլիգարխիկ դեմքերը, ուստի զարմանալի չէ այլեւս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման կիրթ ու զուսպ մարդը եւս սկսում է արտահայտվել այնպես, ինչպես ընդունված է արտահայտվել նման միջավայրում:
Ցանկացած ազդեցություն առաջացնում է հակազդեցություն: Եթե դու վիրավորում ես դիմացինին, պետք է պատրաստ լինես վիրավորանքներ լսել նրանից: Երբ դու հայտարարում ես. «Թալանի եւ ընտրակեղծարարության մասով Սերժ Սարգսյանը կարող է ոչ մի մտավախություն չունենալ, որովհետեւ այդ գործերի կազմակերպման համար Աբրահամյանից ավելի հարմար թեկնածու դժվար թե գտներ», ապա պետք է պատրաստ լինես լսելու. «Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերն առաջ տանի»: Ամոթ է՝ ասում է Հովիկ Աբրահամյանը: Ամոթ է՝ երկրորդում ենք մենք. մեր երկիրն այն վիճակում չէ, որ նախկիններն ու ներկաներն իրար հայհոյեն: Դրանից որեւէ օգուտ երկիրն ու հասարակությունը չի ստանալու: Ուշքի եկեք:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: