Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կորոշի Ղարաբաղի ճակատագիրը. «168 ժամ»

Հունիս 07,2014 10:50

«Լեռնային Ղարաբաղը վաղուց առևտրի առարկա է դարձել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը:

Ըստ նրա, Աստանայի միջադեպը և Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությունը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի մասին էր, ուստի, մինչև պարզ չլինի Ադրբեջանի անդամակցության հարցը Եվրասիական միությանը, Հայաստանի անդամակցությունը պետք է հետաձգվի: Դանիելյանի կարծիքով` հենց այս հարցում Ղարաբաղը կարող է դառնալ առևտրի առարկա, եթե Ադրբեջանը գնա Ռուսաստանի հետ մերձեցման:

«Ժամանակին մենք ամբողջ լրջությամբ չգնահատեցինք Զորի Բալայանի հայտնի նամակը: Զորի Բալայանը Հայաստանում ոչինչ չի նշանակում, սակայն Ադրբեջանում նա ընկալվում է` որպես ղարաբաղյան շարժման խորհրդանիշ, հայկական ազգայնականության հայր (…) Եվ ռուս-ադրբեջանական առևտրի ընթացքում այդ «խորհրդանիշը» բաց նամակ է գրում, որտեղ, ըստ էության, ասում է, որ Ղարաբաղը Ռուսաստանինն է, այսինքն` Ռուսաստանը կորոշի Ղարաբաղի ճակատագիրը: Սա ռուսական կողմի համար շատ կարևոր խաղաքարտ էր, որպեսզի ադրբեջանցիներին ասեն, որ Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող առևտուրն իրենց հետ է պետք անել»,- նշեց Ս. Դանիելյանը:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30