Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը Հովիկ Աբրահամյանի մասին կխոսի վեց ամսից

Հունիս 07,2014 14:55

Սահմանադրական փոփոխությունների «պատվերը»՝ ըստ Վազգեն Մանուկյանի
«Ես որոշել եմ, որ դրա մասին չեմ խոսում: Եթե ասում են՝ հարյուր օր անցնի, ես ասում եմ՝ հարյուր օրը քիչ էլ է. կես տարի անցնի՝ կխոսենք վարչապետի մասին»,- «Առավոտի» հարցին՝ ՀՀ վարչապետներից որեւէ մեկը չհամարձակվեց բաժանարար գիծը գծել, հիմա դա անում է Հովիկ Աբրահամյանը՝ կհաջողվի՞, այսպես արձագանքեց ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Մեզ հետ զրույցում վերլուծելով Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պատմությունը՝ պարոն Մանուկյանն ասաց. «Առաջին Սահմանադրությունը երբ ընդունվում էր, Հայաստանում կար հստակ ձեւավորված քաղաքական ուժ, որի ձեռքում էր իշխանությունը: Վերեւից պատվեր կար՝ Սահմանադրությունը ձեւավորել այնպես, որ իշխանությունը հնարավոր լինի իրականացնել: Իշխանության նկատմամբ սաբոտաժ չլինի»: Նաեւ հավելեց. «Այն ժամանակաշրջանի համար ես դա համարում եմ բնական»: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք իրականացված սահմանադրական փոփոխությունները Վազգեն Մանուկյանը չի համարում Հայաստանի ներքին մղում. «Դա դրսից պարտադրված կամ խորհուրդ տրված էր, որ ժողովրդավարության տեսակետից պետք է հավասարակշռություն ստեղծել: Իսկ այն ժամանակվա իշխանությունների համար շատ կարեւոր էր, որ Արեւմուտքի կարծիքը կատարվեր: Ներսում դա մեծ փոփոխությունների, բոլորն էլ գիտեին, չէր բերելու»: Թեպետ այն ժամանակ ընդդիմության առաջնորդներից մեկը լինելով՝ Վազգեն Մանուկյանը դեմ էր արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, այսօր հետին թվով արձանագրում է, որ ամեն դեպքում՝ քայլ առաջ էր:

Ներկայումս նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները մեր զրուցակցի տպավորությամբ՝ առանց պատվերի են: «Այդ տեսակետից ավելի հետաքրքիր է: Այս դեպքում բոլոր ձեռքբերումները եւ սխալները իրականացնողներինն են, ոչ թե թելադրողինը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30