Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի փորձագետները եկել են Հայաստանում հաշմանդամային սպորտը զարգացնելու

Հունիս 06,2014 15:54

«Փյունիկ» հաշմանդամների միությունը, Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը եւ ամերիկյան «Մոբիլիթի ինթերնեյշնլ» կազմակերպությունը դրամաշնորհ են ստացել, որպեսզի Հայաստանում իրականացնեն հաշմանդամային սպորտի մասսայականացումն ու զարգացումը:

Այս առիթով Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում ներկայացվեց «Սպորտը հանուն հաջողության, հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար հնարավորությունների ընդլայնում մասնագիտական փոխանակման ծրագիրը»:
«Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ ԱՄՆ-ից ժամանած փորձագետներն այս ոլորտի մասնագետներ են եւ երկար տարիների փորձ ունեն: Նա հույս հայտնեց, որ այդ փորձն ու ծրագրերն օգտագործելով` Հայաստանում հաշմանդամային սպորտը նոր փուլ կմտնի: Պարոն Աբրահամյանը կարեւորեց նաեւ ներառական սպորտը, որի պակասը այսօր կա, ինչպես նաեւ հաշմանդամներով զբաղվող մարդկանց պատրաստումն ու վերապատրաստումը:

«Մոբիլիթի ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ այս ծրագիրը բազմակողմանի փոխանակման ծրագիր է եւ ուղղված է սպորտային քաղաքականությանը: «Մեր խնդիրն է. սոցիալական ներառման հետ կապված` համագործակցել տեղի մեր գործընկերների հետ եւ սպորտն առաջ տանել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Մենք ակնկալում ենք այս ծրագրի շրջանակներում մեր փորձը փոխանակել հաշմանդամային սպորտի ռազմավարության ձեւավորման, ղեկավարման ուղղությամբ, ինչպես նաեւ տեխնիկական հմտությունների ուղղությամբ մեր փորձով կիսվել: Դրանք վերաբերում են սայլակներով բասկետբոլին, հեծանվային սպորտին եւ լողին: Նաեւ ուզում ենք ներկայացնել երկու նոր մարզաձեւ` ձեռքով հեծանվային սպորտ եւ հատուկ ջրային սպորտ», – ասաց փորձագետը:

Բոլոր բանախոսները շատ կարեւորեցին, որպեսզի հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները վաղ տարիքից հասկանան սպորտի անհրաժեշտությունն իրենց կյանքում: Սպորտի մեջ ակտիվ լինելը ավելացնում է կյանքի հմտությունները: Դա էլ իր հերթին ավելացնում է տոկոսային հարաբերությամբ մասնակցությունը կրթությանը եւ աշխատանքին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30