Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստի աշխատանքներին

Հունիս 06,2014 11:24

Ս.թ. հունիսի 4-6-ը Մոսկվա և Նիժնի Նովգորոդ էր մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի քսանչորսերորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Այցի առաջին օրը` հունիսի 4-ին, պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Շտիրովի հետ: ՌԴ Դաշնության խորհրդից հանդիպմանը ներկա էին Ն.Ռիժկովը, Ի.Չերնիշենկոն,
Ի.ֆեդինը, Վ.Նիկիտինը, Բ.Ռեզնիկը և այլոք: Վ.Շտիրովը իր ելույթում գոհունակությամբ
նշեց, որ երկու երկրները համագործակցում են բոլոր ուղղություններով`կարևորելով Եվրասիական տնտեսական միություն միանալու Համաձայնագրի ընթացքը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանը, ողջունելով գործընկերներին, բարձր գնահատեց հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի դինամիկ և արդյունավետ աշխատանքը` ընդգծելով Հանձնաժողովի ստեղծման և համատեղ աշխատանքի ընթացքում ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի մեծ ավանդը:
Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց նախորդ և առաջիկա նիստերի օրակարգային
հարցերի կարևորությունը, մասնավորապես`փոքր և միջին բիզնեսում տնտեսական
մեխանիզմների բարելավումը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց որ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվել է երկաթուղու գործունեությունը ուսումնասիրող աշխատանքային խումբ և ՀՀ Ազգային ժողովում նախատեսվում է անցկացնել
հարավ-կովկասյան երկաթուղու աշխատանքների ընթացքի հետ կապված խորհրդարանական լսումներ: Նա նշեց, որ հանձնաժողովի ձևաչափով քննարկումները կարող են հանդիսանալ ինտեգրացիոն գործընթացների խորացման հետագա քայլերի մշակման համար կարևոր հարթակ:

Նիկոլայ Ռիժկովը, ողջունելով հայկական պատվիրակությանը, շեշտեց, որ
Հանձնաժողովը հստակ ներկայացնում և արտահայտում է երկու բարեկամ երկրների
փոխադարձ հետաքրքրությունները: Զրույցի ընթացքում նա իր երախտագիտությունը
հայտնեց հայկական կողմին` նշելով, որ Հանձնաժողովի տասնհինգամյա հոբելյանի
առիթով ռուսաստանյան կողմի անդամները արժանացել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բարձր պարգևների, որոնք կհանձնվեն նիստի ընթացքում:
Երկկողմ հանձնաժողովի համանախագահներն անդրադարձան հաջորդ նիստի օրակարգային հարցերին` առաջարկելով քննարկել Մաքսային միության հետ կապված համատեղ գործընթացները և Հայրենական Մեծ պատերազմի 70 ամյակին , ինչպես նաև Մեծ Եղեռնի հիշատակի հարյուրամյա հոբելյանին նվիրված միջոցառումները, որոնք կկազմակերպվեն նաև տարբեր երկրներում: Ռուսաստանյան կողմը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու միջոցառումների իրականացմանը :
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող
հարցեր:

Մաքսային միության գործընթացների համատեքստում ՀՀ էկոնոմիկայի
փոխնախարար Տիգրան Հարությունյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզին առնչվող աշխատանքները:

Պատվիրակության հանդիպումը ՌԴ ԴԺ Պետդումայում

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՌԴ ԴԺ Պետդումայի
նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ: Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը` ՌԴ ԴԺ Պետդումայի փոխնախագահ Իվան
Մելնիկովը բարձր գնահատեց երկու երկրների միջև քաղաքական
երկխոսությունը և միջխորհրդարանական համագործակցությունը:

Նա նաև հրավիրեց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանին և մյուս խորհրդարանականներին` մասնակցելու հունիսի 26-ին կայանալիք երրորդ Միջխորհրդարանական համաժողովի աշխատանքներին: Կողմերը անդրադարձան նաև միասնական ինտեգրացիոն գործընթացներին: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանը նշեց, որ երկկողմ հանդիպումներն անցնում են դինամիկ և հագեցած: Անդրադարձ կատարվեց նաև Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգին, որը, մասնավորապես, կվերաբերի երկու երկրների փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու հեռանկարներին:

Հ.Նաղդալյանը շեշտեց երկու կողմերի ռազմավարական գործընկերությունը` հիշատակելով 2013թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված ռազմա-տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը վավերացման ընթացքի մեջ է:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև ընդհանուր ինտեգրացիոն գործընթացին, միգրացիոն խնդիրներին, ինչպես նաև, տարածաշրջանում սպառազինության ավելացմանն առնչվող հարցերին:
Բոլոր հանդիպումներին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի քսանչորսերորդ նիստի աշխատանքներն ընթացան երկկողմանի ակտիվ և կառուցողական քննարկումներով:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30