Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կործանման տեսարանի գայթակղությունը

Հունիս 06,2014 10:18

«Անհրաժեշտ է օր առաջ ազատվել Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ նրա թայֆայից, հակառակ դեպքում երկիրը կկործանվի»,- 1992-97 թվականներին ասում էին ԱԺՄ-ականներն ու դաշնակցականները: Ի վերջո՝ առաջին նախագահից «հայտնի ուժերը» ազատվեցին, երկիրը չկործանվեց` այն, ենթադրում եմ, չէր կործանվի նույնիսկ, եթե առաջին նախագահը հրաժարական չտար:

«Պահի հրամայականն է՝ օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից»,- այսպես է եզրափակում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր երեկվա հոդվածը, որը կոչվում է «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»: Հոդվածում քննադատության մի մասը տեղին է, մյուսը` ոչ այնքան (մասնավորապես, նոր կառավարության տնտեսական քայլերի մասով), սակայն պարզ է մի բան. եթե վաղը Սերժ Սարգսյանը հրաժարական տա, մյուս օրը հաջորդ նախագահը, ով էլ լինի, կմեղադրվի երկիրը կործանելու մեջ:

22 տարում մեր առաջ կանգնած խնդիրները չեն փոխվել, եւ այդ է, հավանաբար, պատճառը, որ չի փոխվել ընդդիմության հռետորաբանությունը` հասարակությանը ներկայացվում է ապոկալիպտիկ մի պատկեր, եւ այդ մղձավանջից ազգը եւ երկիրը կարող են փրկել միայն իրենք` ընդդիմադիրները, երբ ներկայիս իշխանությունը հեռանա: Նման մարտավարությունն, ըստ երեւույթին, բացատրվում է նաեւ մեր ազգի դառը պատմությամբ եւ նրանով, որ վերջին տասնամյակների ընթացքում մեր մտավորականները այն ավելի շատ են «դառնացրել»` հայերի մեջ բարդույթներ առաջացնելով: «Կործանման տեսարաններն» այս պատմությունների անբաժանելի մասն են, ուստիեւ արձագանք են գտնում այսօրվա հայաստանցիների սրտերում: Հենց դրա համար էլ ընդդիմությունը 22 տարի խոսում է «կործանումից»:

Բայց ես ուզում խոսել մեկ այլ բանի` անկախ քաղաքական հայացքներից մեր բոլորիս բառերի, մտքերի «բացասական ծրագրավորման» մասին: Հայտնի է, չէ՞, երբ դուք առավոտվանից մինչեւ գիշեր խոսում եք ձեր եւ ձեր մերձավորների հիվանդություններից, դրանք ոչ թե բուժվում են, այլ հակառակը` խորանում: Նորմալ մարդիկ ստանում են իրենց ախտորոշումը, խմում են դեղը եւ փորձում են առանց տնքտնքալու ապրել սովորական առողջ կյանքով: Այդպես էլ բուժվում են:

«Վայ, կործանվում ենք, վայ, մեռնում ենք, վայ, թուրքերը մեզ կկոտորեն, էս երկրում մարդ չի մնացել, բոլորն արտագաղթել են» եւ այլն: Դա է մեր սովորական երգացանկը: Իսկ գուցե երբեմն փորձենք խոսել այն մասին, թե ինչու է պետք ապրել այս երկրում, ինչպես կարելի է այստեղ ստեղծել, կառուցել, սիրել եւ երջանիկ լինել: Հասկանում եմ, որ ժամանակակից Հայաստանում այս գաղափարները լայն սպառում չեն ունենա: Կործանման գաղափարն ավելի գայթակղիչ է:

…Մայր Թերեզան հրաշալի մի արտահայտություն ունի. «Ես երբեք չեմ մասնակցի հակապատերազմական հանրահավաքին: Այ, երբ կազմակերպեք հանրահավաք հանուն խաղաղության` ինձ հրավիրեք»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (37)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ես նույնպես, երբեք չեմ մասնակցի «հայրենասիրություններին», հակաքրեաօլիգարխիկ միտինգներին, Հայաստանը Ռուսական ստրկությունից ազատելուն ողղված գործողություններին։
    Այ, երբ կկազմակերպեք սոցիալական արդարության վրա հիմնված, իրավական անկախ երկիր որտեղ հարգվում են մարդու իրավունքները և հնարավոր է միայն աշխատանքով բարեկցիկ ապրել՝ ինձ հրավիրեք …)))..

  2. alfred says:

    Դա լրիվ գալիս է մեր հետամնացությունից

  3. Արսեն says:

    Ճիշտ են ասել մինչ հիմա եղած բոլոր ըննդիմությունները… իշխանությունները պետք է փոխել։ Փոխել, ընտրել նոր իշխանություն… շնոհավորել, և անմիջապես սկսել փոխելը… (անմիջապես, ոչ թե 100 օր, կամ 5 րոպե հետո)։ Ամեն վայրկյան իշխանությունը իր աշատանքով պետք է ապացուցի որ արժանի է վստահությանը… վարչապետ կամ նախագահ լինում են նախքան պաշտոնը ստանալը՝ ոչ թե պաշտոնը ստանում են, հետո «սովորում են» աշխատել)։ (Դու որևէ բժշկական ինստիտուտի առաջին կուրսեցուն կվստահես քո սրտի վիրահատությունը?… ինքը մեղք չունի՝ «սովորում է»..))).. ), էդ ունց եղավ որ վարչապետին կամ նախագահին «վստահում» ես՝ պակաս կարևոր չէ…
    Ւսկ այսօր, քանի որ վիճակը այսքան կատաստրոֆիկ է, ես կողմ եմ Հայաստանի ցանկացած խմբի իշխանության գալուն մեկ պայմանով՝ ամենակարևոր կետը. ունենալ հստակ և երաշխավորված մեխանիզմ՝ ինչպես իրենց փոխել։

  4. Seyran says:

    Լ.Տեր-Պետրոսյանը բողոքելու տեղ չունի՝այսօրվա իշխանությունները,օլիգարխները դուս են եկել այն ձվերից,որոնց վրա նա ժամանակին թուխս էր նստել:Լավ կլիներ հիշեր ում վրա էր իր իշխանությունը հենվում շրջաններում,քաղաքներում,գյուղերում….

  5. Զավեն says:

    Սա նույն “Զավոդի” հոդվածն է,պարզապես վերնագիրը մի քիչ փոխված է:

  6. Մարդ says:

    Ես կարծում եմ որ հարցը հակառակ ուղությամբ է դրվում եվ Մայր Թերեզան եթե այստեղ լիներ հրաշալի մի արտահայտություն կասեր , թե ինչու մարդիք չեն կարողանում ապրել այս իրենց սիրելի երկրում, ինչպես կարելի է անել որ մարդիք ստեղծեն եվ ստեղծագործեն հենց այս մեր երկրում եվ ոչ թե այլուր, կառուցեն, սիրեն եւ երջանիկ լինեն :
    Իսկ միայն « գարուն գարուն գարուն է , սիրուն սիրուն սիրուն է » երգելով ոչ մի բան առաջ չի գնա.

  7. Hayk says:

    Լևոնի ամբողջ նպատակը Գ Ծառուկյանին կամաց-կամաց առաջ բռթելն է, որն արդեն վաղուց նա փորձում է անել: Բայց ժողովուրդը հիշում է, թե նույն անձի մասին ինչ ահավոր բաներ էր ասում(պահ,պահ,պահ) մի քանի տարի առաջ(((((((: Մնացածը «քողարկման» համար էր: Ես հիասթափվեցի: Հոդվածն ինձ դուր չեկավ:

  8. каринэ says:

    Ես հարցին այլ տեսանկյունից կնաեյի՝ : Եթե մեր բոլոր կառավարությունները և նախագահները վատն են( մեղմ ասած ), գուցե մենք ենք թույլ տալիս նրանց այդպիսին լինե՞լ: Իսկ որ երկրում ոչ մի լուսավոր կետ չկա՝ փաստ է: Եվ այն ճանապարհը. որով գնում ենք, մեզ տանում է ՈՉ ՄԻ ՏԵՂ՝ ինչի վրա ուրախանա՞նք: Պարոն Աբրամյան!!! Դուք տեսնու՞մ եք որևէ դրական բան, կամ գոնե դրական տեղաշարժ մեր երկրում: Եթե ԱՅՈ, պատմեք մեզ այդ հրաշալի բաների մասին; Գուցեև մենք էլ կսկսենք դրանք տեսնել ու Ձեզ հետ կուրախանանք: Ձեզնից էլ շատ շնորհակալ կլինենք: :-))

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես իմ երկրում տեսնում եմ միլիոնավոր լավ բաներ, որոնց մասին պատմելը հատորներ է զբաղեցնելու: Նայողից է կախված:

      • каринэ says:

        Մեր երկրում լավ բաներ կան լայն առումով, օրինակ Կոմիտասի երաժշտությունը (չնայած մեր հասարակության ճնշող մեծամասնության համար այն գոյություն չունի)… և այլն, և այլն…. Ես ավելի նյութական բաների մասին եմ հարցնում, որոնք առնչվում են մեզ, մեր այսօրվա առօրյաին և մեր կառավարությանը: Այս կապակցությամբ Ձեր հատորներից մի փոքրիկ հատված՝ եթե կարելի է: ;-))

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Չգիտեմ, թե ինչն եք Դուք նյութական համարում: Աշխատավա՞րձը: Չորս տեղ, օրական 15-17 ժամ աշխատելով եւ, ի դեպ, հաճույք ստանալով այդ աշխատանքներից, ես ստանում եմ այնպիսի աշխատավարձ, որը հերիքում նորմալ, ոչ շքեղ կյանքի: Կառավարությունը վատն է, մեծ մասը գող-ավազակ են, սակայն ես առավոտւվանից գիշեր այն մտքերի վրա չեմ կենտրոնանում:

          • каринэ says:

            Այսինքն абстраги́руйтесь от реальной жизни.Կներեք, որ ռուսերեն եմ ասում, հայերեն համարժեքը չգտա: Ես էլ եմ դա հաճախ կիրառում: Դա ուրիշ բան է Ես ուզում եմ ուրախանալ իմ երկրով, նրա գրաված արժանավոր տեղով աշխարհում: Ես ուղում եմ հպարտ լինել իմ ԱՅՍՕՐՎԱ երկրով: Գոնե չամանչել…Սրան ոչ մի բան չի փոխարինի: Իսկ ինչ վերաբերվում է աշխատավարձին՝ կարիքի մեջ չեմ: Բոլորովին… Ասեցի նյութական, երևի ճիշտ չարտահայտվեցի, երևի ավելի ճիշտ կլինի՝ առարկայական… բայց գլոբալ իմաստով, ոչ անձնական

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Ցավում եմ, որ չեմ կարող ազդել ձեր զգացմունքների վրա:

          • каринэ says:

            Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Դե ես էլ եմ էտ ասում: Ինչպես կարող եք ազդե՞լ: Իրական հիմք չկա: Մնում է միայն վերացական բաներից խոսել և վերացական խորհուրդներ տալ:
            Nothing comes from nothing

      • Արսեն says:

        Իհարկէ, բայց դա արդեն գեղարվեստական գրականություն է, ոչ թե ժուռնալիստիկա։ Նույնիսկ եթե ցմահ փակված ես մենախցում, էլի կարելի է հատորներով լավ բաներ գրել։ Գրողից է կախված..)))..

        • Զավեն says:

          Կարինե ջան,մեր երկրում քո նման լավ աղջիկներ կան,որ հազար երկիր ման գաս, չես գտնի:Բայց դա մեր “իշխանությունների” վաստակը չի:

      • AP says:

        միլիոնավո՛ր լավ բանե՞ր՝հատորներով։Մեղմ ասած իրականությունը տնտեսել էք,իսկ–որ թալանը էն աստիճանի ա ,որ արդեն կործանարար ա (ավետարանն ըստ Իշխան Զաքարյանի,գլուխ ‘–’)։Բայց մե՛ծ ազգանպաստ գործ արած կլինեք,որ հրատարակեք էդ հատորները։Գոնե էն ջահել մատղաշ էրեխեքը,որ առավոտվա լույսից մինչև իրիկվա մութը ,միայն մտածում են,մի տեղ լինի գլուխները ազատեն,կկարդան,կգոտեպնդվեն ու կկարչեն մայր հողին։Թե չե ձեր դեմագոգիայով ստվեր եք գցում երիտհանրապետականների վրա։

  9. Աբո says:

    Եկեք հիշենք մոտ անցյալը՝ բենզին չկար,ամենուր հերթեր,հետո ամեն անկյունում վաճառում էին: (+)
    Լոյս չկար, կամ էլ մի ժամով էին տալիս:Հիմա եթե կես ժամ կտրեն կվիրավորվենք:(+)
    Տրանսպորտ, չկար ոտքով էին ամենուր գնում:Հիմա եթե վարորդը մի տասը մետր հեռու կանգնի՝ մեր ասած տեղից, գլուխը կջարդենք:(+)
    Հեռախոսային կապ չկար հիմա բոլորիս ձեռքին հեռախոս կա,էլ չեմ ասում ինտերնետի մասին:(+)
    Էլ չեմ ասոմ հացի և մյոս ապրանքների մասին:Պարզվում է որ կյանքը գնալով լավանում է և կարիք չկա դժգոհել,պահանջել,նեղանալ:Միշտ պետք է հիշել,որ ապրում ենք կապիտալիստական հասարակարգում,որտեղ 1) միշտ էլ լինելու են միլիոնատերեր. 2)պետությունը քեզ վոչինչ չի տալու,այլ մենակ վերցնելու է.3) գները միշտ էլ աճելու են(դա կապիտալիստական էկոնոմիկայի հիմնական դրույթներից մեկն է):Սա է կյանքը՝ հարմարվեք,որովհետև այն շատ կարճ է,իսկ Հայաստանը դա մի նավակ է,որը գետի հոսանքով առաջ է գնում և ընթանրապես կապ չունի, թե ով է նավապետը:

    • каринэ says:

      Բայց այն ժամանակ հույս կար և կար հավատ ապագայի հանդեպ; Ես այն ժամանակները գերադասում եմ:

    • Զավեն says:

      Աբո,գները պիտի աճեն բնական արժեքազրկման արդյունքում:Այսինքն քանի տոկոս կազմում է արժեքազրկումը, այնքան պետք է բարձևանան աշխատավարձները:Դա ամենաքիչը, որպեսզի երկիրը մնա նույն տեղում,իսկ եթե ուզում ես կենսամակարդակի բարձրացում ապահովել,պետք է աշխատավարձները և նպաստները, տոկոսային առումով, ավելին լինեն փողի արժեզրկումից:Մարդու կենսամակարդակը ոչ թե պայմանավորվում է նրանով թե տվյալ երկիրը ինչ ապրանքներ և ծառայություններ ունի,այլ այդ ապրանքներից և ծառայություններից մարդկանց օգտվելու հնարավորությամբ:այսինքն ինչքան է այսօրվա մարդկանց սպառողական զամբյուղը գնահատվում:Դու ինքդ գիտես,որ Հայաստանի հանրապետության քաղաքացիների զգալի մասը,այդ զամբյուղը լցնում է արտագնա աշխատանքներից մուտք գործած փողերից:Եվս մի նկատառում,նորարարությունը գիտությունում,երբեք մարդկանց չի երջանկացնում,այլ միայն նոր կոնկուրենցիա է ստեղծում,այսինքն բոլորը ունեն բջջային,դու էլ պետք է ունենաս,որ մրցակցությունից դուրս չմնաս,այսինքն յուրաքանչյուր նորարարություն դա ոչ միայն նոր հնարավորություն է այլ նոր մարտահրավեր:Ռուսները այսօր ունեն Տ94 որը մի քանի անգամ ավելի լավն է քան թե Տ 34 ը և շատ ավելի հզոր քան 19 դարի գուսարների գունդը,բայց դա չի նշանակում,որ նրանք մի քանի անգամ ուժեղացրել են իրենց բանակը,նրանց բանակը որպես մրցակցային ուժ,նույնն է մնացել իր դիրքերում ,միգուցե աննշան առաջընթաց կամ ետընթաց է գրանցել:

      • Աբո says:

        Զավեն ես համամիտ եմ «գները պիտի աճեն բնական արժեքազրկման արդյունքում:Այսինքն քանի տոկոս կազմում է արժեքազրկումը, այնքան պետք է բարձևանան աշխատավարձները»,բայց սա սոցիալիստական հասարակարգում և քանի որ, մեր երկրում վաճառվող ապրանքների զգալի մասը ներ է մուծվում, Հայաստանը հիմա չի կարող համաշխարային բորսայն ասի՝ տղերք, սուրճի կամ բենզինի գինը մի բարձրացրեք,ես դեռ իմ աշխատավարձերը չեմ բարձրացրել, կամել՝ այֆոնի թողարկումը հետաձգեք, մինչև խոպանից մարդկանց փողերը ուղարկեն 🙂 :Ունենք այն, ինչ ունենք և փորձենք ապրել մեր հնարավորությունների սահմաններում 🙂

        • Զավեն says:

          Աբո,ես հասկանում եմ քեզ,բայց փողի բնական արժեզրկումը,պետք է փոխհատուցվի աշխատավարձի բարձրացումով,եթե ՀՀ դրամը չարժեզրկվի ապա գները մեզ մոտ չեն աճի,քանի որ արտասահմանից մենք ապրանքը գնում ենք դրամով,այսինքն,փոխում ենք դրամը դոլարի և ապրանք ներմուծում:Եթե հայկական դրամը չարժեզրկվի,մենք ամեն տարի 5-6 տոկոս ավելի էժան դոլար կգնենք,քանի որ դոլարի բնական արժեզրկումը հավասար է 5-6 տոկոսի, իսկ ապրանքները,դոլարով գնելիս 5-6 տոկոս թանկ կվճարենք,այսինքն կպահպանենք մեզ համար դրամով նույն գինը անցյալ տարվա գնի հետ համեմատ:Սակայն նման բան տեղի չի ունենում քանի որ դրամը նույնպես արժեզրկվում է,այսինքն ավելի շատ է տպվում քան թե երկրի փող ստեղծող հնարավորություններն են:Դա նորմալ է,բայց նորմալ չէ երբ արժեզրկվող դրամը չի փոխհատուցվում աշխատավարձների բարձրացումով:Դա բերում է նրան,որ մենք ունենում ենք գնաճ:Մեր նման երկիրը չի կարող իրեն այդպիսի ճոխություն թույլ տալ:

          • Մարիամ says:

            Ձեր բոլոր մտքերի հետ համաձայն եմ: Բայց խնդրում եմ անվանեք մի երկիր, որտեղ աշխատավարձերի բարձրացումը կազմում է նույնքան տոկոս, որքան գնաճը: Եթե այդպիսին կա, փորձենք ուսումնասիրել նրենց փորձը:

            Մեկ այլ հանգամանք էլ կա. աշխատավարձերը վճարվում են ոչ միայն պետության, այլև մասնավոր հատվածի կողմից: Դուք ճանաչում եք որևէ մասնավոր, համեստ /ոչ օլիգարխիկ/ ընկերություն, որը աշխակիցների աշխատավարձերը կբարձրացնի 5 տոկոսով, եթե օրինակ իր եկամուտն աճել է 15 տոկոսով կամ որովհետև դրամի արժեզրկման արդյունքում նրա անվանական եկամուտը աճել է: Միգուցե և կան, բայց բացառություններ են, որոնք ընդհանուր տնտեսության վրա որևէ էական նշանակություն չեն թողնի:

            Ձեր բոլոր նշած նկատառումները տեղին են և ճիշտ: Իմ պատկերացմամբ, անհայտ է միայն դրանց իրագործման մեխանիզմները:

  10. Զավեն says:

    Մեր իշխանությունները էլ ավելի լավատես են պարոն Աբրահամայնից: Նրանք միայն ու միայն լավն են տեսնում,այնքան շատ հնարավորություն են տեսնում,որ զարմանում են թե այս մարդիկ ինչու են բողոքում:

  11. Andranik says:

    Լևոնին հասկանալու համար, նրա հոգու արդար ցավը հասկանալու համար ամենաքիչը պետք է մի փոքր մարդագլուխ ունենալ:Միայն անհասկանալի է, թե ինչու* է պետք ազատվել սերժից, թող հենց նա էլ իրականացնի և լուծի ցեղասպանության հարցը:Ինչու* մի հոգու տեր տղա գա ու ուրիշի մեղքն իր հոգու վրա բարդի:Նա պիտի մնա և լուծի այն խնդիրը, որ մինչև այսօր ոչ ոք չէր կարողացել լուծել:Նա`կարմիր սուլթանը, պիտի ավարտի իր ազգի, իր ցեղի, իր գերդաստանի վերացման հարցը և մնա պատմության մեջ,որպես…

    • Արսեն says:

      Հիմա գրածդ բացատրի …)))..

      • Զավեն says:

        Ինձ թվում է Անդրանիկն ուզում էր ասել,որ պետք է չխանգարել Սերժին կործանենլ Հայաստանը,որ Սերժը պատմություն մտնի որպես ոչ հայանպաստ գործիչ:
        Միայն չեմ հասկանում թե հանուն դրա, ինչի է պետք նման զոհաբերության գնալ:

  12. Աբո says:

    Ռուսը լավ ասացվացք ունի «назло бабушке отморожу себе уши» 😀

  13. yervant says:

    Ով ինչ ուզէ ըսէ մի բան կայ որ այն չէ-Լեւոնը եղեր է թէ Քոչարեանը,Սերժիկը թէ Ծառուկեանը ուրեմն մնում է որ իւրաքանչիւրս մի բան անենք որ լաւանանք, մեր առօրեան մի օր քառակուսի է մի օր կլոր -հակասութիւնը դուրսի ծնունդ է բայց մեր մէջ բոյն դրած ։ Հիանալի գաղափարներ արտայայտող մտքեր ունինք (օրինակ Արամը) միացնենք այդ տեսակէսները վստահ եղէք աւելի հանդուրժող կը դառնանք ։

  14. Spartak says:

    Սեյրանի գրառումով ամեն ինչ ասված է, մնացածն ամենօրյա դատողություններ են:Նորից կարդացեք:

    • Արսեն says:

      Այն, որ կա Սերանի գրառում, որի հետ քո կարծիքը համընկնում է՝ դեռ չի նշանակում, որ դրանով ամեն ինչ ասված է, մնացած մարդկանց կարծիքն էլ աղբ է։
      Ընդհամենը նշանակում է, որ երկու հոգի նույն ձևով են մտածում, որոնք կարոող է սխալվում են կարող է ճիշտ են՝ քննարկումը և նրանց արգումենտների վերլուծությւնը ցույց կտա։
      Թե չէ էլի բոլշևիկյան թուրդ հանել ես, ճիշտ ու սխալ ես կտրում, հանգստացի տղա ջան, հերթ կանգնի և ասելիքդ ասա։ Մենք կորոշենք, ով է ճիշտ ասոււմ, ով սխալ։ էտքան խելք ունենք։

  15. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Այո, ինձ Հայաստանը դուր է գալիս՝ այն սկսվում է իմ տնից, ընտանիքից, շարունակվում է իմ աշխատանքով, ընկերներով, տաճարներով, Նարեկացիով, Կոմիտասով, եւ ավարտվում է ամեն մի թփով ու ծառով: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում «աբիժնիկական» զգացմուննքները իմ այս գրածը վիրավորում է: Եթե կան մարդիկ, որոնք գերադասում են ապրել կործանման սպասումով (հոդվածը դրա մասին է), ես նրանց չեմ կարող օգնել:

    • Արսեն says:

      Ընդհամենը գրել եք, որ դուք ապրում եք ձեր կողմից գծված ստերիլ աշխարհում, որտեղ միայն լավ բաներ են։ Այդ ամեն ինչը՝ կա, ոչ ոք չի ժխտում։ Եվ տաճարն է գեղեցիկ, և նարեկացին է հանճարեղ, և Կոմիտասն է, ամեն լսելուց, էմոցիաներ առաջանում։
      Մարդը ապրում ոչ միայն հացիվ…. բայց ապրել ոչ միայն հացիվ, չի նշանակում ապրել առանց հացիվ ..))).. նշանակում է ապրել հացիվ + ոչ միայն հացիվ…
      Որտեղ է ձեր գրած լավ-լավ բաների մեջ «հացիվ»ի մասը?
      Ձեզ հարցնում են «ինչ լուսավոր կետ կա «հացիվ» Հայաստանում (իսկ «հացիվ»ը, նաև, ինքնիշխան երկիրն է, արդարության ոլորտը, տնտեսության վիճակը… ևն), պատասխանում եք. «Ոչ միայն հացիվը շատ գեղեցիկ է»…)))…
      Համաձայն եմ…))).. Ասեմ ավելին, գեղեցիկ «ոչ միայն հացիվ» Հայասստանը կշարունակի գոյություն ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ «հացիվ» Հայաստանը դադարի գոյություն ունենալուց… անձամբ դուք ոչ մի բանի մասին անհանգստանալու կարիք չունեք…))))…
      Մարդիկ էլ, որոնց կարծիքը ձերինից տարբերվում է, ավտոմատ ստանում են «աբիժնիկի» կարգավիճակ…)))… Միգուցե դուք եք ամպերում?…)))…

  16. Լավատես says:

    Չնայած, Երկրագունդը շատ անգամ մեծ է Մարդուց, միեւնույնն է, Երկրագունդը ձգում է Մարդուն նույն ուժով, ինչ ուժով Մարդը ձգում է Երկրագնդին:
    Չնայած, Պետությունը շատ անգամ հզոր է Քաղաքացուց, միեւնույնն է, Պետությունը պաշտպանում է Քաղաքացու շահերն այնքան , ինչքան Քաղաքացին պաշտպանում է Պետության շահերը:
    Ոչ ավել, ոչ պակաս:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30