Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իմ ուզած մարդուն չազատեն, ժամը մեկ Ուկրաինայի երկու սպա կգնդակահարվի». Հրամանատար. Горловка

Հունիս 05,2014 20:57

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Գորլովկայի անջատականների հրամանատար Իգոր Բեզլեր (մականունը՝ Բես) Ուկրաինայի իշխանություններին զգուշացնում է, որ եթե բաց չթողնեն գերի ընկած իր մարդկանցից մեկին, նա կգնդակահարի պատանդ վերցված ուկրաինացի բոլոր սպաներին, փոխանցում է «Գորլովկա» լրատվականը:

Տեսանյութի վերջում Ռուսաստանի քաղաքացի Բեզլերը հրամայում է գնդակահարել երկու սպաների:

«Այժմ կգնդակահարվեն պարոն Բուդիկը և պարոն Վասյուշչենկոն», – ասում է նա տեսահաղորդագրության մեջ, – «Եթե մեկ ժամից իմ մարդն ազատ չարձակվի, կգնդակահարվեն երկրորդ զույգը: 1,5 ժամ հետո երրորդ զույգը: Եվ այդպես մինչև 8 սպա»:

Տեսանյութը Յութուբում է տեղադրվել 17 ժամ առաջ, «Գորլովկան» այն հրապարակել է տեղադրումից 11 ժամ անց:

Գերագույն Ռադայի պատգամավոր, նախագահի նախկին թեկնածու Օլեգ Լյաշկոն Ֆեյսբուքում գրել է, որ Բեզլերը պահանջում է ազատ արձակել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակցուհուն, որին Ուկրաինայի հատուկ ուժերը բռնել են մեկ օր առաջ:

Խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը դեպքի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Ուկրաինայի իշխանությունները «տեռորիստների և մարդասպանների հետ բանակցություն չեն վարի»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    իհարկե, չեմ վարի: ամերիկացիք թքած ունեն ուկրաինական սպաների վրա էլ ,ուկրաինացիների վար էլ:
    ———- սա մեր ազգային դավաճաններին հատուկ ազդանշան

  2. Artur says:

    Հակոբ, վաղուց ժամանակն է որ խաղաք դոմինո!

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30