ՀՀԿ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանը խիստ քննադատության էր ենթարկել կառավարության ղեկավարին, ասել է. «Ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ մամուլին, կծանոթանամ, եթե անհրաժեշտություն լինի, կարձագանքեմ»: Լրագրողներից մեկի հարցին, թե ըստ առաջին նախագահի՝ Դուք առանցքային դեմքերից եք երկրի թալանի եւ ընտրակեղծարարության, դրա համար էլ նշանակվել եք ՀՀ վարչապետ, նա ասաց հետեւյալը. «Առաջին մասով համաձայն եմ, բայց երկրորդ մասում չարաչար սխալվում է»:
Ըստ Աբրահամյանի՝ ինքը չի տեսնում առիթը եւ պատճառը, որ ՀԱԿ-ը քննադատում է իրեն: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակման այն հատվածին, որ Սերժ Սարգսյանը իր ավազակապետությամբ պետք է հեռանա, ապա վարչապետը արձագանքեց. «Դուք էլ ե՞ք այդ կարծիքին»: Պարտադիր, բայց պարտադրված եզրույթը առաջին նախագահը որակել էր «իդիոտիզմ»: Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը, լրագրողներից մեկի այս հարցի վերաբերյալ Հ. Աբրահամյանը ասաց հետեւյալը. «Ես չեմ կարծում, որ ՀՀ առաջին նախագահը նման լեքսիկոնով կխոսի: Ես չեմ ծանոթացել, թույլ տվեք ինքս ծանոթանամ եւ կպատասխանեմ»:
Մանրամասները կարող եք կարդալ` galatv.am-ի կայքում
Այսինքն` վաչապետը համաձայն է , որ թալանի գծով ինքը առանցքային դեմք է, իսկ ընրանեղծարարությամբ` ոչ…???