Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բեռնար Շալանդ. «Ցանկանում եմ փոխել հավաքականի մենթալիտետը». ffa.am

Հունիս 05,2014 20:39

Քիչ առաջ Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր վաղը՝ հունիսի 6-ին կայանալիք Գերմանիայի հավաքականի  հետ ընկերական խաղին:

Բեռնար Շալանդն ընդգծեց, որ շատ մտահոգված է այն փաստով, որ Արաս Օզբիլիսը չի մասնակցելու առաջիկա հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ նրա վիրահատությունը հաջող կանցնի, և Արասը կհասցնի վերականգնվել մինչև ընտրական փուլը:

Պատասխանելով խաղի կարևորության մասին հարցին՝ Բեռնար Շալանդը նշեց, որ այս խաղը մեծ նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար, քանի որ ամեն օր չի, որ հնարավորություն է լինում խաղալ Գերմանիայի պես ուժեղ հավաքականի դեմ: Մեր մարզիչը հավելեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը ընդամենը 12 օր է, ինչ աշխատում է թիմի հետ, իրեն դեռ ժամանակ է պետք ավելի լավ արդյունքների հասնելու համար: Մասնավորապես, մարզիչը ցանկանում է փոխել մեր հավաքականի մենթալիտետը, հասնել նրան, որպեսզի թիմը ոչ միայն հակագրոհի, այլև կարողանա հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Միաժամանակ այնքան էլ խելամիտ չի լինի Գերմանիայի հավաքականի դեմ խաղալ միայն հարձակողական ֆուտբոլ և պետք է կարողանալ լավ պաշտպանվել:

 

Մանրամասները կարող եք կարդալ` ffa.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30