Օրեր առաջ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը բացասաբար արտահայտվեց ԲՀԿ-ի հասցեին: Նա, մասնավորապես նշեց. «Ծառուկյանի կուսակցությունը տարիներ շարունակ վարպետորեն օգտագործվել է ռեժիմի կողմից»:
Aravot.am-ը հունիսի 5-ին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ի՝ օգտագործվելու մասին հայտարարություններին ինչպե՞ս է արձագանքում: Նա պատասխանեց. «Չեմ ցանկանում այդ գործչի հայտարարություններին անդրադառնալ, քանի որ այդ գործիչը օգտագործվում է կոնկրետ կենտրոնների կողմից ընդդեմ ԲՀԿ-ի, իսկ ես գործիքների երբևէ չեմ անդրադարձել ու չեմ անդրադառնալու»:
Ոչ իշխանական ուժերի քառյակի «հանգստանալու» թեման ևս դարձել է քաղաքական շահարկումների հարց: Այս թեմայի առիթով տիկին Զոհրաբյանն ասաց. «Քառյակը հստակ իր օրակարգով շարժվում է առաջ՝ անկախ նրանից, թե ով ինչ էպիտետ կամ մակդիր կկպցնի քառյակին: Այդ ամենը միանշանակ ուղղորդված է: Մենք ասել ենք, որ որևէ պրովոկացիայի չենք ենթարկվելու և մեր հստակ օրակարգով շարժվելու ենք առաջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ