Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիի նորընտիր Քաղաքային Խորհրդում չի լինի ոչ մի հայ

Հունիս 05,2014 19:13

10 օրից Թբիլիսիում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, մինչդեռ արդեն իսկ պարզ է, որ այնպես, ինչպես 23 տարվա ընթացքում` Վրաստանի անկախության օրից ի վեր, քաղաք Թբիլիսիի նորընտիր Սակրեբուլոյում` Քաղաքային խորհրդում, չի լինի հայկական ազգանունով ոչ մի պատգամավոր:

21 քաղաքական սուբյեկտի կուսակցական ցուցակների հետ ծանոթանալուց հետո պարզվում է, որ ոչ «Վրացական երազանքը» (100 մարդուց բաղկացած ցուցակ է ներկայացրել), ոչ «Ազգային շարժումը» (50 անձից բաղկացած ցուցակ) հարկ չեն համարել իրենց ցուցակներում ընդգրկել ազգությամբ հայ թեկնածուների: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին և քաղաքական միավորումներին, որոնք հայտարարել են Թբիլիսիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իրենց մասնակցության մասին, ապա, ընդհանուր առմամբ նրանց ցուցակներում ներկայացված է հայկական ազգանվամբ 7 մարդ: Մինչդեռ բոլոր 7 թեկնածուներն էլ ցուցակներում զբաղեցնում են բացահայտ անանցանելի տեղեր, և համապատասխանաբար նրանց առկայությունը կուսակցական ցուցակներում ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի, քան թե այդ կոնկրետ կուսակցությունների ու միավորումների կողմից Քաղաքային Խորհրդում հայկական ազգանունով պատգամավոր մտցնելու ցանկություն: Այստեղ իսկ հարկ է հիշեցնել, որ բնակչության մարդահամարի տվյալներով Թբիլիսիի հայերը կազմում են քաղաքի ընդհանուր բնակչության քանակի 7.4%-ը:

Այն փաստը, որ Թբիլիսիի Քաղաքային Խորհրդում ներկայացված չէ ոչ մի հայկական ազգանվամբ պատգամավոր, ունի նաև դրական կողմ: Այդ իրականությունը ցույց է տալիս, որ ոչ մի խոշոր քաղաքական կուսակցություն չի կարողացել քաղաքի հայության մեջ գտնել որևէ թեկնածուի, որը մի կողմից, քիչ թե շատ ընդունված կլիներ թբիլիսահայության մեջ, մյուս կողմից անբեկանելիորեն կկատարեր իշխանությունների հրահանգներն ու թելադրանքները: Օրինակի համար կարելի է հիշել այն, թե ինչպես է համալրված Վրաստանի օրենսդրական մարմինը: Հայկական և ադրբեջանական ազգանվամբ պատգամավորները ավանդաբար ներկայացված են, ավելի ճիշտ ցուցադրված են երկրի Խորհրդարանում, մինչդեռ այդ պատգամավորներից ոչ մեկը լիազորված չէ ներկայացնելու ո’չ հայերի, ո’չ ադրբեջանցիների շահերը: Ավելին, ցավոք, այդ պատգամավորներից որևէ մեկը նույնիսկ շահագրգռված չէ ներկայացնելու և պաշտպանելու այն քաղաքացիների շահերը, որի ազգանունը իրենք կրում են: Այդպիսով, ըստ էության, Թբիլիսիի Քաղաքային Խորհրդում խորհրդանշական հայ ներկայացուցիչների բացակայությունը, իհարկե, ավելի շատ դրական, քան բացասական փաստ է:

Դրության մյուս կողմից, ըստ որի քաղաքի բնակչության 7,4%-ը տեղական ինքնակառավարման մարմիններում չունի որևէ իրական ներկայացուցիչ, և համապատասխանաբար, երբ այդ 7,4%-ի շահերը ամբողջությամբ ոտնահարվում են, առաջացնում է իրական խնդիր: Տվյալ իրավիճակը մատնանշում է Վրաստանի քաղաքական համակարգում առկա իրական խտրականությունը և համապատասխանաբար պահանջում է արդար լուծում:

 

Վրաստանի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30