Մինչ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը, որով նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագները բարձրացնել 3,8-4,3 դրամ կՎտ/ժ-ի դիմաց, վանաձորցիների շրջանում սպասվող փոփոխությունները անհանգստության տեղիք են տվել:
Նրանք պնդում են, որ առանց այն էլ ծայրը ծայրին հասցնելու պայմաններում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը նոր խնդիրների առաջ կարող է կանգնեցնել իրենց:
«Անցած տարի էս նույն ժամանակ էլի թանկացրին, ինչքան կարելի է, ինչ են ուզում էս ժողովրդից»,-ասում է վանաձորցի Մանուշակ Խաչատրյանը:
«Մարդկանց զոռով ասում են` վեր կացեք, գնացեք էս երկրից, ապրելու հնար չկա, մարդկանց աշխատանքով ապահովելու մասին մտածեք, նորմալ աշխատավարձ տալու մասին մտածեք, ոչ թե կլպելու ու հուսալքության մատնելու»,-ասում է մեկ այլ վանաձորցի` Արշակ Պողոսյանը:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ