Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Չի բացառվում, որ մենք շուտով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունենանք». (Տեսանյութ)

Հունիս 05,2014 18:46

Այս տարվա առաջին ամիսներին մամուլում հրապարակումներ եղան, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» սնանկ կհայտարարվի: Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարել է, «էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում»:

Ինչպե՞ս կանդրադառնան այս թանկացումները «Հայէլցանցերի» վրա, հնարավո՞ր փրկվելու համար այս ընկերությունն էլ դիմի հանձնաժողովին ծառայությունները թանկացնելու համար, Aravot.am-ի այս հարցին, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսպես պատասխանեց.«Մեր ենթակառուցվածքները շատ հին են, այս տարիների ընթացքում լուրջ ներդրումներ չեն կատարվել գեներացվող հզորություններում, հիմա  որպեսզի  փրկվեն, անհրաժեշտ են ներդրումներ: Հարկ է նշել, որ մինչեւ 2016 թվականը, կամ դրանից մի քիչ ուշ, նախատեսվում է 1000 մեգավատ, որը մեր հզորությունների կեսն է, շահագործման չենթարկվի. ենթադրվում է այդ պլանավորման մեջ են 1400 մեգավատ հզորություններ, որոնցից 1100 մեգավատը Ատոմակայանինն է` նոր բլոկի շինարարությունն է, որն այսօր կարող ենք ասել, որ չի էլ լինելու: Այսինքն` չի բացառվում, որ մենք մոտ ապագայում ունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ»:

Ինչ վերաբերում է «Հայէլցանցերին», պարոն Եղիազարյանն ասաց, որ, այո,  խնդիրներ ունի այս ընկերությունը, ընդ որում, խնդիրներ ունի նաեւ «Հայէլցանցերի» սեփականատեր ռուսական «ԻՏԵՌԱ ՌԱՕ» ընկերությունը. «Ինքը լուրջ խնդիրներ ունի հենց Ռուսաստանում, վերջին տարիներին վնասով է աշխատում, անցյալ տարի վնասը եղել է 57.3 միլիարդ ռուբլի, ընկերությունը նախատեսել է առաջիկա 3 տարում 170 միլիարդի ներդրումներ անել, բայց այս ընկերությունն էլ դասվում է այն շարքին, որոնց վրա չեն կարող չանդրադառնալ միջազգային պատժամիջոցները»: Պարոն Եղիազարյանի դիտարկմամբ, եթե սեփականատերը լուրջ խնդիրներ ունի, ապա այն, իհարկե, կանդրադառնա նաեւ հայկական ՀԷՑ-ին:

 

Մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30