Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ պատգամավորը կոչ է անում ԱԱԾ ղեկավարությանը ներուժն ուղղել ոչ թե համակարգի բարոյազրկմանը, այլև հայ ժողովրդին ծառայելուն

Հունիս 05,2014 18:21

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունը

Մայիսի 26-ին մի խումբ երիտասարդներ մոտեցել են «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կայանած Նանոր Սեֆիլյանի մեքենային և ստիպել պոկել  «Ձեռքերդ դուրս մեր գրպանից» ակցիայի պիտակը, ապա լսելով նրա արևմտահայերեն խոսքը, ասել՝ «Թող գնա Հայաստանից, եթե ստե քեզ դուր չի գալիս»:

Ինչպես պարզել եմ հետագայում, Նանորին հետապնդած 100 ԱՄ 01 պետհամարանիշի սև մերսեդեսը պատկանում է ՀՀ ԱԱԾ 7-րդ վարչությանը: Նանոր Սեֆիլյանը Ժիրայր Սեֆիլյանի՝ իմ մարտական ընկերոջ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի, մարտական խաչի ասպետի կինն է, և ԱԱԾ կողմից նման վարքը Սեֆիլյանների ընտանիքի նկատմամբ սադրանք է՝ ուղղված մեր ազգային անվտանգությանը: Խորը զայրույթով իմանալով ԱԱԾ այս վարքագծի մասին՝ կոչ եմ անում ծառայության ղեկավարությանն այս հաստատության ներուժն ուղղել ոչ թե համակարգի բարոյազրկմանը, այլև հայ ժողովրդին ծառայելուն:

Վահան Բադասյան

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    …հաստատության ներուժն ուղղել ոչ թե համակարգի բարոյազրկմանը, այլև հայ ժողովրդին ծառայելուն…

    Ճիշտ է՝ այլ հայ ժողովրդին ծառայելուն …

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30