Հայ Ազգային Կոնգրեսի hանրապետական խորհրդի եւ վարչության համատեղ նիստում, որը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, օրերս քննարկվել է անձին քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ Կոնգրեսի կողմից ընդունվող չափանիշները:
Aravot.am-ը այդ նիստին մասնակցած ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հատուկ չափանիշներ է մշակել Կոնգրեսը՝ քաղբանտարկյալների մասին: Պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսն առանձին չափանիշներ չի մշակել. «Պարզապես մենք որոշում ենք կայացրել հիմնվել Եվրոպայի խորհրդի մշակած չափորոշիչների վրա: Միջազգային ճանաչված չափորոշիչներն ավելի գերադասելի են այդ հարցում հատուկ դիրքորոշում ունենալուց»:
Մեր հարցին՝ ի՞նչ անհրաժեշտություն կար այսօր քաղբանտարկյալների այդ հարցին անդրադառնալ՝ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. . «Որպեսզի կարողանանք լիարժեք պատասխանենք բնակչության, ԶԼՄ-ների հարցերին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ