Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Մենք չենք եկել միջազգային կառույցների մոտ ներկա ստանալու»

Հունիս 05,2014 17:52

«Մենք չենք եկել միջազգային կառույցների մոտ ներկա ստանալու»,-ՀՀ կուսակցությունների մասնակցությամբ հունիսի 4-ին անցկացվող՝ Սահմանադրական բարեփոխումների քննարկմանը, Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կուսակցություններից ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» ավելի վաղ հայտարարել էին,  թե մասնակցում են քննարկմանը ոչ թե բովանդակային առումով, այլ որ իրենց միջազգային գործընկերներն են հրավիրել:

Հովհաննես Սահակյանի համար սա անհարգալից վերաբերմունք է ՀՀ պետականության և Սահմանադրական դատարանի (ՍԴ) նկատմամբ: Փոխարենը նա կարևորեց բովանդակային քննարկումը:

Aravot.am-ի դիտարկմանը՝ ինչո՞ւ է Սահմանադրական դատարանի նախագահն անընդհատ քննադատության թիրախ դարձնում ԱԺ-ն, պարոն Սահակյանը պատասխանեց՝ համաձայնելով Գագիկ Հարությունյանի հետ. «Գագիկ Հարությունյանը բարձրացնում է խնդիրներ, որոնք առկա են: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական այս խումբը, փաստորեն, կարողացել է այս ընթացքում ուսումնասիրել բացերը և դրանք ներկայացնել որպես հանրության սեփականություն»:

Հետաքրքրվեցինք՝ Գագիկ Հարությունյանի հետ համաձայն է նաև այն հարցում, որ «ԱԺ-ում կոճակ սեղմելո՞վ են օրենք ընդունում»: Պարոն Սահակյանն արձագանքեց. «Չէի ուզենա վուլգարացնել: Ինքներս տեսնում ենք, որ ԱԺ-ում նույն հարցուպատասխանի ժամանակ մեր ընդդիմախոսները հնչեցնում են իրենց հայտարարությունները՝ չլսելով նաև իրենց գործընկերներին: Տեսնում ենք տեսախցիկային հիվանդությամբ տառապող գործընկերների, որոնք միայն տեսաախցիկի առաջ են թեժ բանավեճ ծավալում: Այնինչ հաճախ ԱԺ-ում տեսնում ենք, որ միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են նստած լինում, մինչդեռ այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր են, պիտի գան ու հակառակ տեսակետը հայտնեն»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ին քննադատելով, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մասնավորապես նշել էր, թե ԱԺ իրավական ակտերի 60 տոկոսը մինչև այժմ չի համապատասխանեցվել Սահմանադրությանը, ինչը հանգեցնում է մարդու իրավունքների ոտնահարմանը:

Հունիսի 4-ին կուսակցությունների մասնակցությամբ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ պարոն Հարությունյանը նշեց, թե «ԱԺ-ում կոճակ սեղմելով են օրենք ընդունում», այնուհետև պատմեց, թե գիրքը, որը վերաբերում էր սահմանադրական բարեփոխումներին ու պատմության դասերին, ինքը բաժանել է ԱԺ պատգամավորներին և 131-ից միայն 5 պատգամավոր է թերթել, մեկը՝ կարդացել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ դասախոս) says:

    ՀՀ պետականությունը աղու~ց ի վեր խայտառակված է հհկ բթամիտ բարբաջանքների և կործանարար քաղաքականության արդյունքում….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30