Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրում

Հունիս 05,2014 17:42

Նոր մարզպետը չի ցանկացել, որ Չիբուխչյանն իր խորհրդականը լինի
Քիչ առաջ մեզ զանգահարեց իջեւանցի բանաստեղծ, Տավուշի մարզպետի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը, որն ասաց, թե այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն իրեն հրավիրել է եւ ասել, որ ինքը խորհրդականի կարիք չունի:

Լյուբիկ Չիբուխչյանի խոսքերով՝ ինքը մայիսի 25-ին նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ուր հայտնել է, որ Իջեւան քաղաքում, զինվորականների շենքում 9 տարի իր զբաղեցրած բնակարանը այդպես էլ չեն սեփականաշնորհել, այն մնացել որպես ծառայողական, լրացել է իր 64 տարին, ինքը 30 հազար դրամ կենսաթոշակ- «աղքատավարձով» չի կարող գոյատեւել, նոր մարզպետ Հովիկ Աբովյանն էլ կարծես ցանկություն չունի իր հետ աշխատելու: Այդ նամակը նախագահի աշխատակազմից էլեկտրոնային փոստով ուղարկվել է Հովիկ Աբովյանին, որը դրանից հետո Լյուբիկ Չիբուխչյանին իր մոտ հրավիրելով՝ հայտնել է, որ չի ցանկանում խորհրդական ունենալ:

Լ. Չիբուխչյանն ասաց, որ իր բնակարանի հարցով 12 նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն՝ անպատասխան:

Լյուբիկի վկայությամբ՝ ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային նվիրված իր «Էլնարա» գիրքը հրատարակելուց հետո, 2013թ. դեկտեմբերի 13-ին բեռնված «Գազելը» Իջեւանում վթարի է ենթարկել իրեն եւ իր կնոջը, ինքը այդ գրքի համար բազմաթիվ սպառնալիքներ է ստացել:

Չիբուխչյանը հայտնեց, որ ինքը 175 գրքի հեղինակ է, երկու երկրների «Տարվա մարդ» է ճանաչվել, արժանացել 10 ոսկե մեդալի, ունի ակադեմիկոսի կոչում, ինքն է գրել ՀՀԿ-ի ծրագիրն ու կանոնադրությունը, սակայն այժմ մնացել է 30 հազար դրամ կենսաթոշակի հույսին:

Նա հայտարարեց, որ դիմելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որպեսզի վերջինս իրեն՝ ընտանյոք հանդերձ, քաղաքական ապաստան տրամադրի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (21)

Պատասխանել

  1. անանուն says:

    Անակխ ամեն ինչից դու հայ ես և ոչ թե դավաճան..իսկ հիմա միայն մի բառի ես արժանի ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ

  2. Լեւոն Մելքումյան says:

    175 գիրքդ էլ չմոռանաս հետդ տանել:

  3. Արմեն says:

    Բա ապրեք ձեր իսկ ասած աղքատավարձով, որ հասկանաք ինչ է նշանակում ժողովուրդ լինել: Ես Լյուբիկի հանդեպ բան չեմ ասի, քանի որ մեր բոլոր իշխանավորների համար էլ հայրենիքը սկսվում է փողից:

  4. Armine says:

    Ավելի խելամիտ կլինի նրա բանակարանի հարցը լուծել և ոչևէ կերպ բարձրացնել կենսաթոշակը, ինչպես նաև սթափության կոչ հղել. իսկ այնտեղ Դուք պատկերացնում եք Ձեր կարգավիճակը և հոգեվիճակը. ոչ մեկի գլուխն էլ շոյելու չէ, իհարկե, նկատի ունեմ մեր իշխանություններին, բայց դուք ինքներդ կտառապեք դավաճան դառնալու գիտակցությունից, ժողովուրդը և պատմությունը Ձեզ չեն ների երբեք, եթե նույնիսկ ատեն այսօրվա իշխանություններին

  5. Armine says:

    Իսկ ինչ մնում է ձոնին, իրականության զգացումը կորցնելը միշտ էլ ցավալի հետևանքներ է ունենում………….. Հարգելի պարոն Չիբուխյան, այս երգչուհին Ձեր միրաժն է, իսկ Հայաստանը???
    Երբ կինը սրտով սիրում է մեկին,
    Թողնում է տունը, դավում հայրենին (Շախնամե)

    Իսկ տղամարդը?????????

  6. Garegin says:

    Տավուշի մարզպետ Հ.Աբովյանի որոշումը միանշանակ տեղին է, ժամանակին և սպասելի: Ինչ վերաբերվում է Իլհամ Ալիևին դիմելու Լ.Չիբուխչյանի մտադրությանը, ապա դա նույնպես սպասելի էր՝ ում շահերից ելնելով տարիներ շարունակ հանդես է եկել, նրան էլ հարկավոր է դիմել: Հույս ունենանք, որ քաղաքական ապաստան ստանալուց հետո Լ.Չիբուխչյանը համապատասխան հարթակ կնախապատրաստի Արմեն Ղուլարյանի համար, չէ որ հենց նրա շնորհիվ է այդ թշնամահպատակը տարիներ շարունակ գործել: Ցանկություն չունեմ որևէ խորհուրդ տալու, բայց նորանշանակ մարզպետը պետք է հստակ պատկերացնի, որ մարզպետարանում դեռևս լյուբիկները շատ-շատ կան…

  7. Anna says:

    Շատ խելացի է վարվել Տավուշի նորանշանակ մարզպետը:Այ հիմա Էլնարա գովերգող ,,հանճարը,,կիմանա ինչ է նշանակում առանց աշխատանքի մնալ,թող նրա հովանավոր ակադեմիկոս Ղուլարյանը մտածի նրա մասին:

  8. Vahan says:

    Տավուշի նոր մարզպետը եթե Տավուշի մարզպետարանն ու նրա ենթակայության հիմնարկներն ազատի նախկին տխրահռչակ ղեկավարի անտաղանդ ու ,,կլյաուզնիկ,, կադրերից ամեն ինչ շատ լավ կլինի: Հավանաբար շատ ճիշտ կլինի,եթե նա իր աշխատանքներն իրականացնի այնպես,ինչպես ինքն է գտնում ճիշտ և ոչ թե այնպես,ինչպես նրան կթելադրեն ակադեմիկոս Ղուլի կողմնակիցները:Տավուշն առանց լյուբիկների ու լյուբիկանմանների կարգախոսը շատ հրաշալի կլինի:

  9. David says:

    Գնացեք, գնացեք, ձերոնք չեն գալու, գնացեք:Թշնամուս թշնամին պիտի ընդունի *իմ թշնամիների ոհմակին,այո*, հանճարաբութեր:Ցանածն են հնձում:Ձերոնք չե*ն գալու, ուրեմն`գնացեք, հերթով….Հողը տիրոջն է պատկանում, քոչվորները պիտի գնան և արագ:

  10. Gor says:

    Ներկա մարզպետը երևի բոլոր տխմարներից ու դատարկություններից կազատվի, հաստատակամ է երևում, տեսնենք:

  11. Hrach says:

    Այս ակադեմիկը այդպես էլ դիպլոմ չունեցավ :Ափսոս, գուցե նոր հայրենիքում պետք գար:

  12. Spartak says:

    Դո՞ւ ես գրել ՀՀԿ-ի ծրագիրն ու կանոնադրությունը, ինքդ էլ վայելիր:Համոզվեցի հանճարեղությանդ մեջ՝ ազերիներից ապաստան խնդրել:Միայն քո նման ,,հանճարները,, կարող են նման քայլի դիմել: Իսկ նոր մարզպետի աշխատանքային առաջին քայլը ողջունելի է, ապրե՛ք, այլևս անկասկած են ձեր հետագա հաջողությունները:

  13. Vahan says:

    Նոր մարզպետի առաջին վճռական քայլը ի չիք է դարձնում Տավուշում տարածված այն լուրերը,որ ,,հինն ու նորը նույնն են,ոչնչով իրարից չեն տարբերվում,,:Մնում է այսպիսի վճռականությամբ պարոն Աբովյանը շարունակի աշխատել ու ազատվի բոլոր կիսագրագետ ու անգրագետ կադրերից,հրաշք Տավուշը ոտքի կկանգնի:Իսկ կործանման եզրին կանգնած մեր երկրին հզոր սահմանապահ մարզ է պետք:

  14. nver says:

    էդ մարդուն նախկին մարզպետն երես տվեց էնքան, որ նոր իրավիճակում իր տեղն Ադրբեջանում է տեսնում իլհամի ու Էլնարայի Փոխանակ պատժեն փողնախարար կարգեցին

  15. karp says:

    Դատելով Լյուբիկի բեղմնավոր գրչից, նրա տեղը Ազգային Պանթեոնն է և ոչ թե
    Տավուշի մեղսավոր մարզպետարանը:Մարզպետի որոշումը ճիշտ է,անհրա –
    ժեշտ է ազատել մարզպետարանը բալաստից:

  16. Andranik says:

    Ասում են` որոշ չինովնիկներ ճանապարհ չեն գտնում նոր մարզպետի հետ մտերմանալու :Ապրի պարոն մարզպետը:Ասում են`ստորներին չի հովանավորելու:

    • Սոնյա Սարգսյան says:

      Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը…ՈՒրեմն քո ընտրությունը քո արժանի ճանապարհն է, և եթե արդեն ընտրել էս, ոնց ասեմ,որ դա քո խաչն է `կրիր ??????

  17. Նոնա says:

    Եվ հերիք է մեկնաբանություններս ջնջեք,հարգելիներս,առանց այդ էլ տաս տարուց ավել է բերանս փակում են,որ չասեմ ,,թագավորը մերկ է,,:

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Հարգելի Նոնա, Ձեր մեկնաբանությունը վիրավորանք է պարունակում, այդ պատճառով հեռացվել է:

      • Նոնա says:

        Շատ բարի,հարգելի Հռիփսիմե,բայց ձեր կարծիքով ինչպես պետք է վերաբերվենք այս մարդ արարածին,որը ինքնագովասանքից բացի ուրիշ ոչինչ չունի արած իր կյանքում,հիմա էլ խելքին փչել է իր ազգն ուրանալ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30