Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող թանկացնեն, իրենք այն օրն են ընկնելու, որ շունը ձեռքներից հաց չի վերցնելու». Անահիտ Բախշյան

Հունիս 05,2014 17:13

«Մեր ոչ լեգիտիմ իշխանությունների ցանկացած հիմնավորում վստահություն չի ներշնչում ոչ մի հասարակ քաղաքացու, այդ թվում նաեւ ինձ: Որովհետեւ, եթե իրենք մտահոգ են էներգետիկ ընկերությունների ֆինանսական կայունությամբ, այդ հիմնավորմամբ թանկացնում են, ապա պիտի ասեմ, որ դրանով իրենք շատ լրջորեն ապակայունացնում են մեր քաղաքացիների ֆինանսական վիճակը, որը հետո բումերանգի նման տալու է իրենց ճակատին»,- Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսպես մեկնաբանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա հաղորդագրությունը, որ մտադիր են բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը,  քանի որ 20 մլրդ դրամ է պակասում՝ էլեկտրաէներգետիկական ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի էլեկտրամատակարարման համար:

Անահիտ Բախշյանի խոսքերով՝ « Գալու է մի օր, որ բոլոր իրենց հիմնավորումների համար իրենք խորապես ամաչելու են, որովհետեւ անկայուն սոցիալական, ֆինանսական վիճակ ունեցող մեր քաղաքացիները չգիտեմ ինչ օրն են գցելու բոլորին: Երանի տեսնեմ այդ օրը, թե ոնց են իրե՛նց անկայուն դարձնելու, ոնց են բոլորի աթոռներն այնպես ճոճելու, որ չդիմանան այդ անկայունությանը: Ծաղրում են ուղղակի»:

Մեր հարցին՝ ըստ Ձեզ, այդ 3-4 դրամ թանկացումը մե՞ծ բեռ կլինի ընտանիքների վրա՝ տիկին Բախշյանը պատասխանեց. «Իհարկե, եթե մարդիկ ստանում են նվազագույն աշխատավարձ կամ 50-60 հազար դրամ, կամ նպաստ են ստանում, իհարկե, դա լուրջ բեռ է: Հայաստանում ապրող, աշխատող 5 -10 տոկոսի համար կարող է նշանակություն չունենալ, բայց մեր աղքատ ժողովրդի համար, իհարկե, նշանակություն ունի: Դա նշանակում է հացի փոխարեն պիտի էլեկտրաէներգիայի գումար տան: Ես սա ուրիշ բանի հետ էլ եմ կապում՝ ուղիղ կարելի է կապել պարտադիր կուտակային կենսաթոշակների ծրագրի հետ: Հիմա այնտեղ որ չեն հավաքում գումարները, պիտի մի ձեւով մի տեղից քերեն այս ժողովրդի կաշին մինչեւ վերջ: Ոչինչ, այս բոլորի համար մի օր այնպիսի անկայուն վիճակի մեջ են հայտնվելու, որ, ինչպես ժողովուրդն է ասում՝ այն օրն են ընկնելու իրենց աթոռներից ընկնելու ժամանակ, որ շունը ձեռքներից հաց չի վերցնելու: Թող թանկացնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. karen says:

    ԲՈԼՈՐ ԳԱԶԻ ԿԱԼՈՆԿԱՆԵՐԸ,ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄՍՎԱ ՎԵՐՋԻ ՓՈԽԵԼՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՇՎԻՉՆԵՐԸ ԶՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐՈՎ ԿԱՄ ՀԵՏ ՏՎԱԾ ՑՈՒՑԻՉՆԵՐՈՎ ՀԱՇՎԻՉՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ,ՎՃԱՐԵԼՈՎ ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԱԾԻ30 ՏՈԿՈՍԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ,ԻՍԿ ՄՆԱՑԱԾԸ ԿԻՍՎՈՒՄ ԵՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԷԼ ՑԱՆՑԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ:ԷՍ ՖՈՆԻՆ ԳԵՏԻՆԸ ՉԵՆ ՄՏՆՈՒՄ ԳԻՆ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ:

  2. dyadyur says:

    Տիկին Ա. Բախշյան,բռունցք թափահարելու և անեծքներ տեղալու փոխարեն հարց բարձրացրեք, թե այդ Հանրային ծառայությունները իբր կարգավորող հանձնաժողովի նախագահ կարգված Ռ.Նազարյանը ում կողմից է. ժողովրդի,թե օլիգարխների?? և ինչու է նա մինչև այժմ ազատության մեջ??.Նա արդեն մի երկու անգամ պիտի որ նստած- – դուրս եկած լիներ սակայն, ինչպես երևում է,դեռ երկար կշարունակի տնտեսապես ,,բռնաբարել,, մարդկանց:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30