Այս պահին շարունակվում է հունիսի 4-ի առավոտյան մեկնարկած՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումը՝ ՀՀ կուսակցությունների մասնակցությամբ: «Իշխանությունների բաժանում և հավասարակշռություն. կառավարման ձև» թեմայով զեկուցմամբ հանդես է գալիս Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Սակայն դահլիճում շուրջ տաս հոգի է մնացել. Կուսակցությունների ներկայացուցիչներից ներկա են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը և «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Պարոն Խուրշուդյանը քննարկումը բնութագրեց այսպես. «Տպավորությունն այն է, որ մահամերձ հիվանդի կողքին կանգնած փորձում ենք քննարկել ասկոֆե՞ն, թե՞ ասպիրին տալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ