Իլհամ Ալիևը պաշտոնապես շնորհակալություն է հայտնում իր ղազախստանցի գործընկեր Նուրսուլթան Նազարբաևին` մեկ շաբաթ առաջ Աստանայի գագաթաժողովի ընթացքում ցուցաբերած պահվածքի համար: Այս մասին Ալիևը Նազարբաևին ասել է երեկ երեկոյան թուրքական ծովափնյա Բոդրում քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Երկու երկրների նախագահները Բոդրում էին ժամանել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:
Իլհամ Ալիևի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը տեղի է ունեցել դեռ մինչև համաժողովի պաշտոնական մեկնարկը:
Նախագահների հանդիպման մասին Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է․ – «Նախագահ Իլհամ Ալիևը իր և մեր ողջ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի` Հայաստանի ՄՄ անդամակցության վերաբերյալ մոտեցումներին աջակցելու համար»:
Գեւորգ Ստամբոլցյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Կարդացեք նաև