Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի ո՞ր լիազորություններն են սահմանափակվելու

Հունիս 05,2014 16:17

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  հունիսի 4-ին անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկում` ՀՀ քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն իր ծավալուն ելույթում անդրադարձ կատարեց կառավարման կիսանախագահական համակարգի էությանը և դրա անցման դեպքում ՀՀ նախագահի լիազորությունների կրճատմանը: Նա նշեց. «Կիսանախագահական համակարգը փորձում է վերցնել պառլամենտական և նախագահական համակարգերին բնորոշ գծերը և միատեղում մեկ համակարգի մեջ: Կիսանախագահական համակարգին բնորոշ են նախագահի ուղղակի ընտրությունը, մասնակցությունը գործադիր իշխանությանը, պառլամենտի ուղղակի ընտրությունն ու կառավարության պատասխանատվությունը ԱԺ-ի առաջ»:

Պարոն Պողոսյանը մեկնաբանեց, թե «ստացվում է, որ գործադիր իշխանությունը չունի մեկ կենտրոն` բաժանված է երկու ինստիտուտների միջև` ՀՀ նախագահ և կառավարություն: Իսկ իշխանությունների տարանջատման հիմնական սկզբունքն է այն, որ չլինի իշխանության կենտրոնացում մեկ մարմնի կամ պաշտոնատար անձի ձեռքում»:
Շեշտելով նախագահի`քաղաքական պատասխանատվության բացակայության մասին, պարոն Պողոսյանը թվարկեց, թե նախագահի որ լիազորություններն են սահմանափակվելու. «Այլևս ՀՀ նախագահը չի կարող վարչապետին ազատել և պահանջել կառավարության հրաժարականը` ի տարբերություն 1995-ի Սահմանադրության: ՀՀ նախագահն այժմ պարտավոր է հաշվի նստել խորհրդարանական մեծամասնության կամքի հետ վարչապետի նշանակման պարագայում: ՀՀ նախագահը այլևս չի վավերացնում կառավարության որոշումները: Նախագահն այլևս չունի ԱԺ-ն լուծարելու լիազորություն և դադարեցնելու ԱԺ- լիազորությունները: Փաստորեն, եթե ԱԺ-ն գործունակ է, այն չի կարող լուծարվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30