«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է՝ «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը արջի նման «7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին» . «Ինքը մարդու իրավունքների հետ կապված շատ արժեքներ վերուվար է արել»:
Հիշեցնենք, որ Խաչիկ Ստամբոլցյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել էր, թե «ԵՄ, գենդերի, համասեռամոլության քարոզիչ»:
Տիկին Բախշյանի խոսքով, «Ժառանգություն» կուսակցությունը ճանաչում ու հարգում է մարդու իրավունքները ու ցանկացած ընտրություն. «Գենդերի մասին օրենքում չկան այն ձեւակերպումները՝ համասեռամոլություն, սեռի ընտրություն, որոնք ինքն է ասում, ինքը ամբողջությամբ խեղաթյուրում է այդ օրենքի գաղափարախոսությունը: Օրենքն ասում է՝ անկախ սեռից մարդիկ իրավահավասար են իրենց իրավունքներով… հերիք է խեղաթյուրի հասարակությանը, մարդկանց մտքերը: Մարդու իրավունքի մասին է խոսքը, որ տղամարդ ու կին ծնվում են հավասար իրավունքներով» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
տիկին “ժառանական”, ամոթ է, խելքի եկեք, ու մի հատ գենդեռ բառը փորձեք հասկանա թե երբ է ծագել ու ինչ է բնորոշում: