Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրը՝ զինկոմիսարիատին. «Ով մտավ ներս, գլուխը ջարդելու եմ» (Տեսանյութ)

Հունիս 05,2014 15:36

Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովը մերժեց զորակոչիկ Վահան Դավթյանի ընտանիքի խնդրանքը՝ վերանայել նրա գործերը:

Zorakoch-2

«Ես արգելելու եմ՝ իմ տղան գնա ծառայության, ամսի 12-ին չէ, 22-ին չէ, երբ ուզում է լինի: Չգիտեմ՝ ի՞նչ խումբ կուղարկեն երեխայիս հետեւից, ով մտավ, ներս գլուխը ջարդելու եմ, թո՛ղ իմ երեխան այս վիճակով հանցագործ դառնա»,- այսպիսին էր զորակոչիկ Վահան Դավթյանի մոր արձագանքը, երբ այսօր՝ հունիսի 5-ին, 2014 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը հայտարարեց, որ իրենց դիմումը մերժված է եւ իր տղան ենթակա է զինվորական ծառայության:

Մանրամասները՝ տեսանյութում:

Զորակոչիկ Վահան Դավթյանի հայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, դիմել էր հանձնաժողովին խնդրելով՝ վերանայել որդու գործերը, քանի որ համարում է, որ տղայի աջ աչքի վիճակը լուրջ է, իսկ տեսողությունը՝ վատ, եւ տղան ենթակա է վիրահատության: Հանձնաժողովի նիստի ընթացքում զորակոչիկի հայրը նշեց, որ իր տղան 11 տարեկան հասակում վնասվածք է ստացել, բժիշկները նշել են, որ տղան վիրահատության կարիք ունի, սակայն գումարի սղության պատճառով նա այդպես էլ չի վիրահատվել: Հայրը հավելեց, որ Վահան Դավթյանը տեսնում է միայն այն ժամանակ, երբ վիզը թեքում է, իսկ երեկոյան ժամերին ընդհանրապես չի տեսնում:

«Գիշերը երեխայի աչքը չի տեսնում, ինձ ժամանակ տվե՛ք՝ ես վարկ վերցնեմ, իմ երեխային վիրահատեմ»,- նիստի ընթացքում բացականչեց Վահան Դավթյանի մայրը:
Հանձնաժողովի նախագահը գործի քննարկման ընթացքում նշեց, որ չկա մի փաստաթուղթ, որը հերքի կամ կասկածի տակ դնի հետազոտական ակտը, եւ հետեւաբար՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի ընդունած որոշումը պետք է գնահատել հետազոտական ակտի տվյալների եւ Պաշտպանության նախարարի 410 հրամանի չափանիշների համադրումով.
«Խոսում են այն մասին, թե 5 տարի երեխան տեսողական խնդիրներ ունի, եւ դա իրենց ուշադրության կենտրոնում է կամ ավելին, բայց որեւէ հետազոտություն, որեւէ փաստաթուղթ չկա եւ հիմք չունենք այս հետազոտական ակտին չվստահելու կամ ինչ-որ ձեւով կասկածի տակ դնելու հետազոտության արդյունքները»:

Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով զինակոչիկի մոր հայտարարություններին, պարոն Հարությունյանը նշեց, որ մայրը կանխապես որոշել էր, որ իր որդին ենթակա չէ զինվորական ծառայության.
«Ինքը շատ լավ ծանոթ էր 410 հրամանին, ինքը գիտեր՝ հետազոտական ակտի տվյալները եւ հրամանի չափանիշները համապատասխանում են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի ընդունված որոշմանը, բայց պահանջում էր, որպեսզի որպես հիմք ընդունվեն իրենց հայտարարությունները եւ իրենց նկարագրությունները»:

Ամի ՉՒՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30