Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Իրազեկ բանակ» փաստաբանական ծրագիրը

Հունիս 05,2014 15:28

Մեկնարկել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի նպատակն է«Իրազեկ բանակ» փաստաբանական ծրագրի շրջանականերում Արցախի զորամասերում ժամկետային զինծառայողների և սպաների շրջանում դասախոսություններով հանդես գալը:

Պալատի պատվիրակությունը հունիսի 5-ին դասախոսություններով է հանդես եկել ԼՂՀ N զորամասերում:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը բացման իր խոսքում կոչ է արել զինվորներին տեղեկանալ իրենց իրավունքների պաշտպանությանը, որը դիրքերում կանգնած զինվորի համար մեծագույն ուժն է:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը զինվորներին ողջունել է և խնդրել, որ պատվիրակության անդամների հետ երկխոսության ընթացքում լինեն հնարավորինս անմիջական: Վերջինս ներկայացրել է փաստաբանների պալատի գործառույթները և իրականացվող աշխատանքները փաստաբանի դերի բարձրացման ուղղությամբ:
Արա Զոհրաբյանը անդրադառնալով զինվորական խնդիրներին՝ նշել է, որ ինքն էլ է ծառայել ՀՀ զինված ուժերում և անմիջականորեն ծանոթ է զինվորի խնդիրներին և այս այցի նպատակն է բարձրացնել զինվորի իրավագիտակցությունը: ՙԵս ցանկանում եմ, որ դուք կարևորեք ձեր կատարած գործը, քանի որ քաղաքացիական կյանքով ապրող քաղաքացիներս մեծապես կարևորում ենք բանակի դերը: Եթե դուք զինվորական համազգեստ եք հագել և կարծում եք, թե դուք որևէ մեկին հետաքրքիր չեք, բացի ձեր հարազատներից, իմացեք, որ այդպես չէ՚,-նշել է պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Արա Զոհրաբյանը խոսել է պետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և դրանց փոխհարաբերությունների, ինչպես նաև քաղաքացու ընդհանուր իրավունքների և պարտականությունների մասին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանը զինծառայողներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավական կարգավիճակի մասին թեման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի քաղաքական իշխանությունների դիրքորոշումները՝ ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության խնդիրների և ադրբեջանական քարոզչամեքենայի ստահոդ լուրերի տարածման խնդիրների մասին: ՙՀայ ժողովուրդը հաղթանակել է իրեն պարտադրված պատերազմը և եկել է մի փուլ, երբ պետք է միջազգային իրավունքը օգտագործելով ապահովել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և քանի դեռ հայ զինվորը կանգնած է առաջնագծում ճանաչման գործընթացը հնարավոր է կայացնել: Առանց սահմանին կանգնած հայ զինվորի անհնար է խոսել միջազգային իրավունքի համակարգում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին՚,-նշել է Զինավոր Մեղրյանը:

Ռազմական հանցագործությունների և քրեական պատասխանատվության ենթարկելու մասին ելույթով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանը՝ ներկայացնելով զինվորների սպաների իրավունքները քրեական գործերով վարույթների ընթացքում:

Զինվորները և սպաները պատվիրակության անդամներին ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ոչ միայն զինվորական ծառայությանը, այլ նաև քաղաքացիաիրավական գործարքներին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Մելանյա Առուստամյանը, Խորհրդի անդամներ Կարապետ Աղաջանյանը, Նելլի Հարությունյանը, Պալատի նախագահի խորհրդակններ Զինավոր Մեղրյանը, Իրինա Փիլոյանը և Պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական, ՀՀ ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը, Պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30