Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկի կողմից Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի քանակն աճել է 70%-ով

Հունիս 05,2014 15:22

2013թ.-ի արդյունքներով Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով և կազմել է 51.3 մլրդ դրամ: Քանակային արտահայտությամբ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 70%-ով և կազմել ավելի քան 115 000: Նման աճը պայմանավորված է հաճախորդների սպասարկման նոր մոտեցման շնորհիվ: Այսօր ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է ընդամենը մեկ րոպեում: Ընդ որում, վարկերի ձևակերպումը հնարավոր է ինչպես բանկի 46 մասնաճյուղերում, այնպես էլ` բանկի հետ համագործակցող առևտրային կետերում:

Միայն 2013թ.-ին Յունիբանկը բացառիկ համագործակցության պայմանագրեր է կնքել 203 կազմակերպության հետ և հնարավորություն ստացել իր ծառայությունները ներկայացնել ավելի քան 500 վաճառասրահներում: Մասնավորապես, բացվել են 19 նոր պրոմո-կետեր` դրանց ընդհանուր քանակը հասցնելով 50-ի: Նշենք նաև, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ հաճախելու:

Յունիբանկը կշարունակի սպառողական վարկավորման գործընթացի պարզեցման և ավտոմատացման գործընթացը, ինչպես նաև նոր վարկատեսակների մշակումը` հասարակության պահանջմունքներին համապատասխան: Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը “Օրանժ Արմենիա” ընկերության և “ՎԵԳԱ” խանութների ցանցի հետ իրականացվող ակցիաների նկատմամբ, Յունիբանկը երկարաձգել է դրանց գործողության ժամկետները մինչև այս տարվա հունիսի 30-ը: Հիշեցնենք, որ ակցիաների շրջանակներում ապառիկ գնումներն իրականացվում են շահավետ պայմաններով, մասնավորապես վարկի ցածր տոկոսադրույքներով: “Օրանժ Արմենիա”-ի վաճառքի կետերում ապրանքների ձեռքբերման համար վարկի տոկոսադրույքը կազմում է 12% տարեկան, “ՎԵԳԱ” – ի դեպքում` 5% տարեկան:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30