Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են փախստականների, ինչպես նաև Արցախյան պատերազմի երկրորդ ու երրորդ կարգի հաշմանդամների համար մեկնարկելիք սոցիալական հիփոթեքի ծրագրի որոշ մանրամասներ:
Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ նշյալ խմբերի ներկայացուցիչներին տրվելու է հնարավորություն օգտվել հիփոթեքի երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով ռեսուրսներից: Ա. Հարությունյանը ընդգծել է դրա կարևորությունը սոցիալապես խոցելի խմբերի բնակարանային կարիքների բավարարման գործում:
Քննարկվել են նաև շրջաններում տնաշինական ծրագրերի աջակցման հետ կապված հարցեր: Վարչապետը հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել քննարկված ծրագրերի հետագա մշակման և իրագործման նպատակով:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին