Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ամբողջությամբ զրկվել է էներգետիկ այլընտրանքային նախագծերից (Տեսանյութ)

Հունիս 05,2014 15:01

Տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանն այսօր «Հենարան» ակումբում անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը, նշեց, որ Հայաստանում թանկացման հիմնավորումները հուշում են, որ ոլորտում անկանխատեսելիություն է հետագա թանկացումների առումով:

Հանրային ծառայությունները կարգավորող (ՀԾԿՀ) հանձնաժողովն արդեն հայտարարել է էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման մասին, իսկ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունները թանկացման անհրաժեշտությունը պատճառաբանել են 20 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածքը փակելու հանգամանքով, ինչի համար էլեկտրաէներգիայի գնի 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի բարձրացում է առաջարկվում:

Տնտեսագետ-փորձագետը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած հաղորդագրությունից առանձնացրել է մի քանի ուշագրավ կետեր. ըստ պարոն Եղիազարյանի, ՀԾԿՀ-ն փորձում է սակագների բարձրացման խնդիրը հիմնավորել, որ 2014-15 թվականներին էներգետիկ համակարգի գործունեության վրա կարող են ազդել որոշակի գործոններ. «Երեւի նկատի ունեն թե ներքին, թե արտաքին գործոնները, որոնք էական ազդեցություն կունենան համակարգի վրա: 2-րդ հանգամանքը, որ համակարգի ֆինանսական կայունության, անխափան էներգամատակարարման համար անհրաժեշտ է 20 միլիարդ դրամի ներդրում, որպեսզի ապահովվի անխափան աշխատանքը: Այսպիսով նրանք խոստովանում են, որ համակարգը հիվանդ է, մեր էներգետիկ համակարգն, իհարկե, ունի լուրջ հիմնախնդիրներ, բայց երբ հարցը սակագներին է վերաբերում, ապա չկա կանխատեսելիություն, թե որքան ժամանակի համար է այդ թանկացումը»:

Այսինքն, պարոն Եղիազարյանի ներկայացմամբ, հնարավոր է, որոշ ժամանակ հետո նորից նույն պատճառաբանությամբ ասեն՝ 40 միլիարդի ծախսեր են հարկավոր համակարգի արդիականացման համար ու սակագինը բարձրացնեն:

Տնտեսագետի խոսքերով, Հայաստանում էներգետիկ համակարգերն իսկապես հին ու մաշված են, կա արդիականացման խնդիր, մեր էներգետիկ համակարգերը հիմնականում ռուսական ընկերություններին են պատկանում, իսկ ռուսական էներգետիկ ոլորտն այսօր արտաքին լուրջ պատժամիջոցների առջեւ է կանգնած: Պարոն Եղիազարյանը վստահ է, որ այդ պատժամիջոցները դեռ կխստանան, սա էլ կհանգեցնի նրան, որ ռուսական էներգետիկ ընկերությունները ֆինանսական խնդիրների առաջ կկանգնեն, ինչը կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա:

Մյուս լուրջ խնդիրն, ըստ տնտեսագետի, այն է, որ Հայաստանը ներքաշվելով Եվրասիական նախագծերի մեջ, ըստ էության, իրեն զրկել է էներգետիկ համակարգի զարգացման այլընտրանքային հնարավորություններից, նույնիսկ Իրանի հետ էներգետիկ նախագծերի առումով. «Եթե նախկինում Հայաստանը գոնե որոշակի ազատության միջակայք ուներ Իրանի հետ էներգետիկ հարաբերություններում, իհարկե, այն ժամանակ նույնպես ռուսական ընկերությունն արգելափակում էր էներգետիկ նախագծերը, բայց այսօր Հայաստանն ամբողջությամբ զրկվել է էներգետիկ այլընտրանքային նախագծերից»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30