Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ապահովության տասներկու աշխատակիցների գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակում է այն վկաների ցուցմունքները, որոնք դատարան չեն ներկայացել:
Հրապարակվեցին վկաներ Նարեկ Զավարյանի,Ալվարդ Քոչարյանի, Սամվել Ռայթերի, Նարինե Մելքոնյանի ցուցմունքները:
Ալվարդ Քոչարյանի մայրն ապրել է Ուկրաինայում: Նա բացառել է, որ իր մայրը գար Հայաստան, կամ որեւէ մեկը լիազորագրով ստանար թոշակի գումարը:
Վկան բացառեց, ասելով, որ այլ հարազատներ չեն եղել եւ չէր կարող ինչ-որ մեկը ստանալ կենսաթոշակը՝ երկու հարյուր հազարից ավելի դրամ գումար:
Կարդացեք նաև
Նարեկ Զավարյանի տատը՝ Ռոզա Մելքոնյանն էլ «ստացել» էր թոշակ: Սակայն վկան չէր հիշել, թե մահվան վկայականը տրվել է սոցիալական բաժնին, գումարը տուն բերողին, տեսուչին իրազեկվել է այդ մասին:
Մեկ միլիոն քսանչորս հազար դրամ գումարի ստացումից վկան տեղյակ չի եղել:
Մարգարիտ Գաբուչյանի եւ նրա ամուսնու ցուցմունքները նույնպես հրապարակվեցին:
Այս վկան՝ Մարգարիտ Գաբուչյանն ասել էր, թե ԱՄՆ-ում է բնակվել:
Հայաստան է եկել մեկ անգամ:
Նա իր կենսաթոշակի հետ կապված ասել էր, թե ստացել է աշխատանքային կենսաթոշակ:
Ինչ վերաբերել է կենսաթոշակին, որեւէ մեկին չի լիազորել ստանալ, որեւէ մեկը լիազորագիր չի ունեցել:
Վկան հայտնել էր նաեւ, որ որեւէ մեկը կամ իրենց ծանոթները չեն դիմել սոցիալական ծառայություն, գումար ստանալու համար:Նա չի ճանաչել ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանին, եւ չի կարողացել ասել, թե ինչպես է իր տվյալները հայտնվել նրա «նոթատետրում»: Ամուսինը նույնպես կենսաթոշակ չի ստացել:
ԱՄՆ Գլենդելի բնակիչ Վահե Գաբուչյանը գրեթե նույնն էր պնդել:
Հարցաքննությունը տեղի էր ունեցել սեպտեմբերին, երեք տարի առաջ: