Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական պարզաբանում. ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում հունիսի 6-ի դրությամբ հացադուլ են հայտարարել երեք դատապարտյալ

Հունիս 05,2014 14:35

Սույն թվականի հունիսի 5-ին հայկական մի շարք զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել են տեղեկություններ, ըստ որի՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներ Արթուր Բաղդասարյանը, Կարեն Փայտյանը և Արմեն Կիրակոսյանը հայտարարել են անժամկետ հացադուլ:

Դատապարտյալների պահանջն այն է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում դատապարտյալների վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել՝ պատժից վաղաժամկետ պայմանական ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին: Լրահոսում նշվում է նաև, որ նույն բողոքով նրանց կմիանան նաև այլ դատապարտյալներ:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում հունիսի 6-ի դրությամբ հացադուլ են հայտարարել երեք դատապարտյալ. Արթուր Բաղդասարյանը, Կարեն Փայտյանը և Արմեն Կիրակոսյանը, այլ դատապարտյալներ հացադուլ չեն հայտարարել:

Ըստ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի եզրակացության, վերոհիշյալ դատապարտյալների մերժման համար հիմք են հանդիսացել ռիսկայնության աստիճանը, գնահատման արդյունքները եղել են միջին, ուղղման գործընթացը դրական ընթացք չի ունեցել: Հաշվի է առնվել նաև կատարված արարքի վտանգավորության աստիճանը, պատժի կրման ընթացքում դրսևորված վարքագիծը և ագրեսիվության միջին ցուցանիշը, իսկ դատապարտյալներ Արթուր Բաղդասարյանի և Կարեն Փայտյանի դեպքում՝ նաև նախկինում ունեցած տույժերը:

ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի երեք դատապարտյալներն էլ հիմնարկի վարչական հանձնաժողովի պատասխանը բողոքարկել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և 05.06.2014թ. դրությամբ դատապարտյալ Արմեն Կիրակոսյանի բողոքը մերժվել է. ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի որոշումը համարել է հիմնավոր:

ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի հացադուլ հայտարարած դատապարտյալներն առանձնացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30