Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական գործիչները`«Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզի մասին» (Տեսանյութ)

Հունիս 05,2014 14:18

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի կարդացել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը, բայց եթե այն վերաբերվում է նրան, որ Հայաստանը կործանվում է`պատգամավորը լուրջ չի վերաբերվում: Այսօր այդ մասին «Ֆորում» մամուլի ակումբում ասաց նա`պատասխանելով Aravot.am-ի հարցին:

Հիշեցնենք, իր հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է այն «ճանապարհային քարտեզը», որով Սերժ Սարգսյանը կործանում է Հայաստանը:

Լեռնիկ Ալեքսանյանը հարգանքով է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի անձին եւ գտնում է, որ նրա պաշտոնավարման տարիներին դրական ձեռքբերումներ են եղել պետության ու պետականության կայացման իմաստով: Բայց ասաց, որ առավել արժեքավոր կլիներ առաջին նախագահի խոսքը, եթե օբյեկտիվ լիներ. «Եթե ասեր, որ այսօր գյուղատնտեսության եւ տնտեսության վիճակը լավ չի, որովհետեւ արդյունք է հողի եւ ընդհանրապես սխալ սեփականաշնորհման: Եթե ասեր, որ օլիգարխիայի հիմքերը իր ժամանակ դրվեցին: Էսօր էլ իրենց մոտ էլ, կան մարդիկ, որ ասաբնյակներում են ապրում… մեր մոտ էլ կան: Ինչի, մի օլիգարխը լավն է, մյուսը`չէ (նա նկատի ուներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին-Ն. Գ.)»: Նա նկատեց, որ երկրի կործանման համար նախկինում էլ էր ասվում, այժմ էլ, հետո էլ է ասվելու:

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ իր կարծիքով, ժողովրդի մեծ մասն է համամիտ Տեր-Պետրոսյանի հետ, բայց ինքը լավատես է եւ գտնում է, որ մի պահի ինչ-որ լուծումներ կգտնվեն:

Այլ մանրամասները` տեսանյութում


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30