Վրաստանի Թեքալի գյուղում ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարց տվեցինք Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալված հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի մասին:
Ալիզադեն ասաց. « Ինձ որպես քաղաքագետի հարցրել են, թե ես ի՞նչ կարծիք ունեմ այս գործի մասին: Ես միշտ ձգտում եմ իրատեսական մտածել, լրագրողը, այդ թվում ՝ ադրբեջանցի լրագրողը, մուտք չունի պետական գաղտնիքներ: Սակայն եթե Ռաուֆ Միրկադիրովը, Լեյլա եւ Արիֆ Յունուսները հայերին ինչ-որ պետական գաղտնիք են փոխանցել, ուրեմն լրիվ օրինաչափ է քրեական գործում 4-րդ անձի հայտնվելը, ով պարտադիր պետք է աշխատի կամ նախագահական աշխատակազմում, կամ՝ պաշտպանության նախարարությունում կամ՝ ազգային անվտանգության նախարարությունում կամ էլ ռազմական արդյունաբերության նախարարությունում: Եթե այդպիսի 4-րդ անձ չկա, ուրեմն սա նման է հավատացյալի գրպանը թմրանյութ գցելուն, երիտասարդական «NIDА» շարժման ակտիվիստի տանը «Մոլոտովի կոկտեյլ» հայտնաբերելուն»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ