Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ յոթնյակը Ռուսաստանի առջև 4 պայման է դրել. DW

Հունիս 05,2014 13:40

Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները հունիսի 4-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում Մոսկվայից պահանջել են 4 պայման կատարել, հակառակ դեպքում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանվեն, գրում է «Դոյչե Վելլե»-ն՝ հղում անելով «Դոյչե» լրատվական գործակալությանը:

Այդ պայմաններն են՝ ճանաչել մայիսի 25-ի Ուկրաինայի նախագահի ընտրությունները և համագործակցել նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, դադարեցնել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների անջատականների զինումը, ամբողջությամբ հեռացնել ռուսական զորքը Ուկրաինայի սահմանի մոտից և ապահովել գազի մատակարարումը:

Կիևին Մեծ յոթնյակը կոչ է արել արագացնել սահմանադրական բարեփոխումների գործընթացը և խստագույնս հարգել բոլոր շրջանների քաղաքացիների իրավունքը, առաջին հերթին՝ կառուցողական երկխոսություն սկսել արևելյան շրջանների ռուսալեզու բնակչության հետ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30