Այսօր Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գ. Բաղյանի հետ համատեղ մարզի Գեղաշեն համայնքում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի շրջանակներում քննարկվել են համայնքում խոշոր եղջերավոր կենդանիների մոտ տարածված բրուցելյոզ հիվանդության հետ կապված խնդիրները:
Օրենսդրությամբ սահմանված կարգով կայացվել է համապատասխան որոշում, ըստ որի Գեղաշեն համայնքում սահմանվել են կարանտինային սահմանափակումներ:
ՀՀ ԱԻՆ