Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում է երկու տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներ Զարինե Այվազյանի եւ Լիլիթ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը, պաշտպանական կողմը հարցաքննում է գիտագործնական կենտրոնի տնօրեն, փորձագետ Գագիկ Հարությունյանին:
Դատական նիստին մասնակցում են «Արաբկիր» բուժկենտրոնի աշխատակիցները, եւ տպավորությունն այն է, թե բուժկենտրոնում ինչպես երեխայի մահվան օրը, որևէ մեկը չկա:
Միսակյանի հայրն ասում է, որ որեւէ բան չի արվել, որ ինքը դատարանում Լիայի կողքին չէ, եւ որ ինքը «չի եկել դատարան կապիկություն» անելու»:
Կարդացեք նաև
«Ջուր եք ծեծում էս մի շաբաթը այս մարդուն այստեղ բերելով»,-ասաց տուժողի իրավահաջորդ հայրը, որը միայնակ է ներկայացել նիստին, քանի որ նրա ներկայացուցիչը իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանրապետությունից բացակայում է եւ այդ մասին դեռ նախորդ նիստին տեղեկացրել էր դատավոր Լեւոն Ավետիսյանին:
Պաշտպան Երեմ Սարգսյանին հետաքրքրում էր, թե արդյոք այլ փորձագիտական եզրակացություններ տվե՞լ է փորձագետը, որը հետագայում եղել է սխալ, արդյոք փորձագետը պնդում է, որ երեխան մահացել է թոքաբորբից, որ զարկն է համարվում կրիտիկական.քսանութը, երեսունը, հիսունը՞:
Փորձագետը հորդորեց հարցը տալ մեղադրյալ բժիշկներին, որոնք արձանագրել են զարկը երեսունից երեսուներկու: Մեկ րոպեում, տնքոցով:
Փորձագետը վիրավորվեց, երբ հարց տվեց թե թարախը ինչով է տարբերվում «զանգվածից»՝ դեղին զանգվածից:
Փորձագետը նաեւ վիրավորվեց, երբ «սխալ» եզրակացությունների մեջ հղում արվեց Աբովյանում Մարիամ Արշակյանի մահվան գործին, երբ կարճվել էր գործը, իսկ մեկ այլ եզրակացություն համարվել էր դատարանի կողմից գնահատվել էր ընդունելի:
Նա ասաց` դիմելով Երեմ Սարգսյանին, թե «դուք էլ եք քննիչ աշխատել, կործանված գործեր դուք էլ եք ունեցել»,եւ հիշեցրեց, որ փորձագիտական եզրակացություն տալիս են տարբեր մասնագետների տված եզրակացությունների հիման վրա :
Ռ.Մ.
Մանրամասներն առաջիկայում: