Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը դարձել է ոչ մեկին պետք չեկող պետություն». «Առաջին լրատվական»

Հունիս 05,2014 12:42

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր խորհրդի նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընթերցեց Ալիևի նամակն առ այն, որ Հայաստանն այդ միության անդամ կարող է դառնալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Սկզբում հայտարարվում էր, թե Հայաստանն այդ միության հիմնադիր անդամ պետք է լինի, իսկ հիմա կարելի՞ է ասել, որ հարցականի տակ է ՀՀ-ի անդամագրումն առհասարակ:

-Փոփոխություններ ամեն օր են լինելու այդ նախագծում։ Մարդը հայտարարում է, թե անդամները հավասար ուժեր են ունենալու այդ միությունում, բայց հիմա արդեն պայմաններ են դնում Հայաստանի առջև. իսկապես պարզ չէ, թե ինչ է լինելու:
Հայաստանը միջազգային ասպարեզում ամբողջովին դիրքը կորցրած մի պետության է՝ դիրքը կորցրած ղեկավարով, որ չունի ո՛չ ապարատ, ո՛չ ինստիտուտներ։ Դրած պայքարում է ինչ-որ բանի համար, որ իրական չէ. հիմարություն է առնվազն այդ միությանն անդամագրվելն այսքան բանից հետո:

Լուկաշենկոն տարիներ շարունակ պայքարեց ու այնպես արեց, որ, չունենալով հարստություններ, առավելություններ, գոնե կարողացավ իր պահանջները դնել, իսկ Հայաստանը ոչ մի ստրատեգիական մոտեցում չի ցուցաբերում, դիվանագիտական քայլեր չի անում, լուռ նստած՝ Ալիևի նամակն է լսում:

Եվրոպայում կարգավիճակն այլ էր.այնտեղ ավելի դիվանագիտորեն են մոտենում խնդիրներին, այնտեղ հայտարարություններ կարողանում էր անել Սերժ Սարգսյանը՝ նույնիսկ Թուրքիայի, Ադրբեջանի մասով, իսկ այստեղ եթե Նազարբաևին պատասխաներ, պատերացնու՞մ եք՝ ինչ կլիներ։ Մինչ այսօր Հայաստանը չի էլ ճանաչել Արցախի ինքնորոշումը, սարսափելի և ոչ նախանձելի վիճակում է հայտնել Հայաստանը: Այսպիսի նամակներ, այպիսի մոտեցումներ շատ են լինելու, սա դեռ սկիզբն է։ Հայաստանն իր դիրքն ամբողոջովին կորցրել է:

Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30