Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին

Հունիս 05,2014 12:30

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է գերմանական KfW բանկի ծրագրերի ղեկավար Սանդրա Սոարես դա Սիլվային և բանկի փորձագետ Թոմաս Վոլֆին:

KfW բանկը Հայաստանում իրականացնում է ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր, մասնավորապես ՀՀ Շիրակի մարզում: Այդ ծրագրերից հիմնականը հանդիսանում է Կապսի ջրամբարի վերակառուցումը, որը հնարավորություն կտա ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հատկապես կարևորել է գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրով ապահովվածության հարցը և բարձր է գնահատել KfW բանկի կողմից նման ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը:
Նախարարը հակիրճ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում Սերգո Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, պետական աջակցության ծրագրերի իրականացման, սննդամթերքիանվտանգության կարողությունների ուժեղացման, վերամշակման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Նա նշել է նաև, որ Հայաստանում առկա են գյուղատնտեսության զարգացման իրատեսական հնարավորություններ գրեթե բոլոր ուղղություններով և առաջարկել է գերմանական կողմին քննարկել տեխնիկական օգնության հարցը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը որդեգրել է արտահանմանն ուղղված ճյուղերի զարգացման քաղաքականություն, ապա վերամշակող արդյունաբերությունը, ջերմոցային տնտեսությունները, օրգանական գյուղատնտեսությունը և անասնապահությունը կարող են հանդիսանալ երկկողմ համագործակցության բնագավառներ»,- նշել է նախարարը:

Սանդրա Սոարես դա Սիլվան շնորհակալություն է հայտնել Սերգո Կարապետյանին հանդիպման համար և տեղեկացրել է, որ բանկը մտադիր է Կապսի ջրամբարի վերկանգնման ծրագրի ավարտից հետո իրականացնել նոր ծրագիր, որը ենթադրում է 700 հա գյուղատնտեսական հողատարածքների վրա իրականացնել ջրի խնայողաբար օգտագործման և կառավարման պիլոտային ծրագիր և այդ ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է հանդիսանալ որպես հիմնական գործընկեր:

Հանդիպման ավարտին, հյուրերը նաև նշեցին, որ բարձրացված հարցերն ու առաջարկությունները կներկայացնեն 2014թ. սեպտեմբերին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30