«Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը պնդում է, որ պատերազմի վերսկսման կոչերով սպառնացող ադրբեջանցիներին Հայաստանի արտաքին գործերի նախարարը պետք է հիշեցնի, որ իրենց հայր Ալիեւն է ծնկաչոք հրադադար խնդրել:
«Երբեք չեմ լսել, որ գոնե մեկ անգամ ասի` Ադրբեջան ձեր հայր Ալիեւն է խնդրել խաղաղության պայմանագիրը, որովհետեւ մենք արդեն հասնում էինք Բաքու, դուք միջնորդներին մեջտեղ գցելով կարողացաք կասեցնել ընթացքը: Այսօր ձեր խնդրանքով ձեռք բերված խաղաղության պայմանագիրը ինքներդ եք խախտում: Այս հարցը այս հարթության մեջ երբեք չի դրվել»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց պարոն Ստամբոլցյանը:
Նրա քննադատեց նաեւ ընդդիմությանը եւ նկատեց, որ ընդդիմությանը չի տեսնում ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականության մեջ. «Ընդդիմությունն ավելի վատն է, քան վատ իշխանությունը: Այսօր չունենք ընդդիմություն, որ կարողանա այս խնդիրների շուրջ լուծումներ առաջարկի: Ամեն մի ուժ զբաղված է այս կամ այն երկրի շահերը պաշտպանելով»:
Գենդերային օրենքների դեմ պայքարող Ստամբոլցյանը քննադատեց նաեւ «Ժառանգություն» կուսակցությանը՝ պնդելով, թե քաղաքական այս ուժը դարձել է ԵՄ, գենդերի, համասեռամոլության քարոզիչը:
Կարդացեք նաև
Հետո էլ ասաց, որ Հայաստանի անվտանգության շահերից ելնելով, պետք է ձգտել դեպի Ռուսաստան, Մաքսային միություն. «Այս պահի դրությամբ Մաքսային միությունը միակ լավ տարբերակն է, որին Հայաստանը պետք է միանա. Մաքսային միություն եւ ոչ թե Եվրամիություն: Ինչո՞ւ Եվրամիությանը ոչ, որովհետեւ Եվրամիությունը ցույց տվեց իր գործելակերպը: Եվրամիությունը բարոյականի դեմ կառույց է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ