Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստորեն, Տարոն Մարգարյանը կայքեր եւ թերթեր չի կարդում, ինտերնետով չի հետաքրքրվում. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 05,2014 12:07

Ուղղակի զարմանալի է. գրեթե երկու ամիս հասարակական թեժ քննարկումներ են գնում Միկոյանի արձանի տեղադրման հարցի շուրջ, ամեն օր Միկոյանի կենսագրության նոր էջեր են հրապարակվում, մարդիկ բացատրում են, որ Միկոյանը ասոցացվում է ստալինյան բռնությունների հետ, որ արձանը տոտալիտարիզմի վերադարձի խորհրդանիշ է, իսկ Տարոն Մարգարյանն ասում է՝ եղածը մի կիսանդրի չի՞։ Դեռ լավ է, չի ասում, որ եղածը մի 800 կիլոգրամ բրոնզ է։

… Տարոն Մարգարյանին հիշեցնում են Միկոյանի ներկայացրած հայերի գնդակահարության ցուցակը, պատասխանում է, թե նման փաստաթուղթ չի տեսել. «Որ ասում են նման փաստաթուղթ կա, որեւիցե օր այդ փաստաթղթերը ցույց չտվեցին»։ Ով կողմ է Միկոյանի արձանի տեղադրմանը, չգիտես ինչու, մինչեւ հիմա այդ փաստաթղթերին ծանոթ չէ։

Օրինակ, ինձ էլ այդ փաստաթղթերը ցույց չեն տվել, բայց ես դրանք տեսել եմ։ Չտեսնելը ավելի դժվար է։ Փաստորեն, Տարոն Մարգարյանը Ֆեյսբուք չի մտնում, կայքեր եւ թերթեր չի կարդում, Ինտերնետով չի հետաքրքրվում, խորհրդականները նրան ոչինչ չեն ասում։ Միայն այս դեպքում նա կարող է տեղյակ չլինել Միկոյանի մասին արխիվային փաստաթղթերից։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30