Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի նախորդ թանկացումից հետո դեռ մի տարի էլ չի անցել. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 05,2014 11:54

Հայաստանում էներգետիկ տեռորի նոր ալիք է սկսվում: Երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անսպասելիորեն հայտարարեց, թե առաջիկայում նախատեսվում է էլեկտրաէներգիայի գործող սակագինը բարձրացնել 3,8-4,3 դրամով (10-13 տոկոսով): Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի նախորդ թանկացումից հետո դեռ մի տարի էլ չի անցել, ընդ որում՝ անցած տարի էլեկտրաէներգիան թանկացավ միանգամից 27 տոկոսով, եւ որեւէ պաշտոնյա այդպես էլ հարկ չհամարեց հոդաբաշխ բացատրություն տալ։

Երեկ էներգետիկ տեռորի թեմայով տեղի ունեցավ եւս մեկ սենսացիոն բացահայտում՝ պարզվեց, որ ՀՀ մաքսային ծառայությունից ստացված տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան գազը ներկրվել է ոչ թե 189 դոլարով, այլ 220: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն, իհարկե, անմիջապես հերքեց դա, բայց դե, մեր մեջ ասած, հերքելու բան առանձնապես չկար։ Մաքսային ծառայությունը պարզ ասում է՝ ներկրվել է 845 մլն 231 հազար խորանարդ մետր գազ՝ 186 մլն 603 հազար դոլար արժեքով։ Բաժանում ենք այդ երկու թվերը եւ ստանում գազի գինը. 220 դոլար։ Համ էլ՝ այդ ոլորտի պատասխանատուների հերքումներին որեւէ մեկն այլեւս չի հավատում։
Հիշո՞ւմ եք, մի տարի առաջ էլ Սերժ Սարգսյանը գազի թանկացումների վերաբերյալ խոսակցություններն անվանեց «հերյուրանք»։ Անցավ երկու ամիս, ու գազը թանկացավ։ «Հերյուրանքի» արդյունքում էլ Հայաստանը լրացուցիչ 300 միլիոն դոլարի պարտք կուտակեց։

Ի դեպ՝ նույն Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ էլ ինչ-որ հանդիպման ժամանակ գլուխը կախեց ու քթի տակ փնթփնթաց, թե գազը էլ չի թանկանալու, շատ-շատ՝ մի 5 տոկոսով թանկանա։ Հիմա պարզվում է՝ 16 տոկոսով է թանկացել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30