Հատված փաստաբան Վարդուհի Էլբակյանի հարցազրույցից:
– Ձեր վստահորդները Ձեզ պատմե՞լ են՝ ի՞նչ է տեղի ունեցել, իրենք դեպքին առնչություն ունեցե՞լ են, թե՞ պատահաբար են հայտնվել դեպքի վայրում ու վնասվածքներ ստացել։
– Ոչ, իրենք չեն բացառում, ընդունում են, որ իրենք եղել են դեպքի վայրում, և մեքենան կայանելու հետ կապված միջադեպ է առաջացել, բայց ուղղակի չեն հայտնում մյուս մանրամասները։
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նրանք, իրոք, փորձել են… մեքենան անհարմար տեղ են կայանած եղել, դրա հետ կապված ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, որը վերածվել է այն ամենին, ինչը դուք արդեն գիտեք։ Այնպես չէ, որ մյուս քաղաքացիների նման եղել են պատահական անցորդներ։ Բայց ծեծ, ջարդ… չգիտեմ, այն, ինչ այստեղ ներկայացվում է՝ իրականություն չէ։ Երկրորդ՝ այսօր ոչ ոք չի խոսում ապօրինի զենք-զինամթերքի մասին, որն ինձ համար ավելի քան տարօրինակ է։
Կարդացեք նաև
– Դեպքի վայրի մերձակայքում գտնվող ավտոտնակի մոտ տեսախցիկ է տեղադրված, տեսախցիկի առկայության մասին խոսեց նաև ԱԺ պատգամավոր, Գոռ Առաքելյանի աներ Կարո Կարապետյանը։ Տեղյա՞կ եք՝ քրեական գործում տեսանյութ կա՞։
– Մենք լսել ենք, որ կա նման տեսանյութ, բայց այն մեզ չի ներկայացվել, և բովանդակությանը՝ թե տեսաերիզում ինչ է ֆիքսված, ես ծանոթ չեմ։ Ընդամենը լսել եմ, որ դեպքի վայրում տեսախցիկ է եղել։
– Նշել էիք նաև, որ Ձեր վստահորդները դեռևս բողոք չեն ներկայացրել Ոստիկանություն։ Արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են բողոքել։
– Այս պահի դրությամբ կարող եմ ասել՝ ոչ։ Բայց այս պահի դրությամբ։
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում