Aravot.am-ի տեղեկություններով, արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 6 կալանավորներ հացադուլ են հայտարարել:
Հունիսի 3-ից հացադուլ են հայտարարել դատապարտյալներ Կարեն Արմենի Փայտյանը, Արթուր Արսենի Բաղդասարյանը, հունիսի 4-ից՝ Արմեն Համլետի Կիրակոսյանը, հունիսի 5-ին՝ Մհեր Մայիսի Պետրոսյանը, Սամվել Հարությունի Սարգսյանը եւ Վանիկ Վլադիմիրի Սարկիսովը:
Նրանց բողոքին կմիանան նաեւ այլ դատապարտյալներ: Դատապարտյալները բողոքում են վաղակետ պայմանական ազատման դիմումները մերժելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ