«Ժամանակներն էին այդպիսին»,- ասում են այսօր նրանք, ովքեր փորձում են Անաստաս Միկոյանին ներկայացնել որպես իր իսկ ժամանակի զոհ։ Եթե զոհը Միկոյանն էր կամ Ստալինի շրջապատից որևէ մեկը, այդ դեպքում ովքե՞ր էին միլիոնավոր այն մարդիկ, որոնք ֆիզիկական ու բարոյական կտտանքների էին ենթարկվում, գնդակահարվում։ Նրանք, ովքեր Միկոյանին ու պոլիտբյուրոյի մյուս անդամներին համարում են ժամանակի զոհեր, կհամաձայնեի՞ն մեկ ժամով գտնվել ստալինյան բանտում։
Վերջերս ընթերցեցի 1939 թ. ձերբակալված Մեյերհոլդի նամակը Մոլոտովին։ «Ինձ այստեղ ծեծում էին՝ հիվանդ, 65-ամյա ծերունուս։ Պառկեցնում էին դեմքով գետնին, ռետինե մահակներով հարվածում էին կրունկներիս ու մեջքիս»։ Ծեծում էին անվերջ, միմյանց փոխարինելով։ Մահն արվեստագետի համար միակ երազանքն էր։ Նա իր վրա էր վերցնում բոլոր հնարավոր հանցանքները, միայն թե իրեն րոպե առաջ գնդակահարեն։ Ինչը և արեցին 1940-ին։
«Համակարգն այն չէ»,- ասում են նրանք, որոնք փորձում են արդեն այսօր արդարացնել գործող, ոտքից գլուխ կոռումպացված ու անազնիվ իշխանություններին։ Սակայն կա փոքրիկ, բայց համառ մի հանգամանք, որի դերն այնքան սահմանափակ ենք պատկերացնում ժամանակների ձևավորման և համակարգերի կառուցման հարցում։ Այդ հանգամանքն ունի անուն՝ ՄԱՐԴ, առանց որի չեն ձևավորվում ժամանակներն ու համակարգերը։ Սրիկա լինե՞լ, թե՞ չլինելը յուրաքանչյուրի ընտրությունն է։
Այս դեպքում չենք դիտարկում կտտանքների ենթարկվող մարդուն, որը ցավից, նվաստացումից պատրաստ է ստորագրել ցանկացած թուղթ կամ տալ մերձավորի անունը։ Կան իրավիճակներ, երբ որևէ արտաքին հանգամանք քեզ չի ստիպում սրիկա լինել, բայց այդպիսին լինելը քո ներքին պահանջն է։ Եվ դու ուղղակի շնորհակալ ես ժամանակին և համակարգին՝ քեզ հնարավորություն տալու համար լինել վերջացած սրիկա։
Կարդացեք նաև
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում