Լրահոս
Օրվա լրահոսը

էկոնոմիկայի նախարարը չգիտի, որ գազի սակագինը դարձյալ բարձրացել է. «Ժողովուրդ»

Հունիս 05,2014 11:21

ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

– Պարոն Ճշմարիտյան, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը դարձյալ բարձրացել է։ Եվ դարձյալ՝ ՀՀ իշխանությունները դա գաղտնի են պահել, Դուք տեղյա՞կ եք, թե ինչու։

– Իսկ դուք որտեղի՞ց գիտեք։

– ՀՀ մաքսային ծառայությունից ստացված պաշտոնական տեղեկություններն են փաստում այդ մասին։

– Ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել ու չեմ կարող այս պահի դրությամբ որեւէ հստակ բան ասել։ Եթե անհրաժեշտ է՝ կարող եմ ուսումնասիրել եւ ասել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Գազի և էլեկտրաէներգիայի հետ կապված հիմնախնդիրները ունեն ռազմավարական նշանակություն մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում: Դրա համար անհրաժեշտ է շատ ուշադիր վերաբերվել դրանց գնագոյացման հիմնախնդիրներին: Կարծում եմ, որ ներկա պայմաններում պետք է մտածել դրանց գների իջեցման ուղիների մասին, որը կնպաստի մեր տնտեսության արդյունավե-տության ու մրցունակության մակարդակի բարձրացմանը: Դա նաև կնպաստի սոցիալական հիմնախնդիրների լուծմանը և կթուլացնի ուժեղացող արտագաղթը: Արտադրության և արդյունաբե-րության զարգացումը հիմնականում պայմանավորված են այդ հիմնախնդրի հետ: Դրանց արդյունավետ կազմակերպումը հնարավորություն կստեղծի լուծելու նաև արտահանման հետ կապված հիմնախնդիրները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30