Լրահոս
Օրվա լրահոսը

Դիդիե Բուրկհալտեր. «Ես հասկանում եմ Լեռնային Ղարաբաղի ցանկությունը վերադառնալ բանակցային գործընթացին». «Հայկական ժամանակ»

Հունիս 05,2014 11:08

Հատված ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հարցազրույցից:

– ԵԱՀԿ Սինսկի խմբի համանախագահ Ջեյսմ Ուոլիքի առաջարկած վեց կետերը ոչ միանշանակ ընդունվեցին։ ԼՂՀ-ն դա մերժեց։ Կարծես հնարավոր չէ գտնել կետեր, որ միանշանակ ընդունվեն բոլորի կողմից։

– Այո, ճիշտ է… Հնարավոր է մեկը չի ընդունում բոլոր կետերը միասնական տեսքով, բայց դրանք շատ կարեւոր են եւ պետք է հիմք հանդիսանան լուծում գտնելու համար։ Կառուցողական բանակցային գործընթացի ընթացքում մեկ ուրիշ հարց կարող է մեկ ուրիշ հարցի պատասխան ծնել։ Հենց սրանից

ելնելով էլ պետք է պարբերաբար հանդիպումներ եւ քննարկումներ լինեն։ Այսինքն, հենց բանակցային գործընթացը պետք է բերի այս կամ այն կետի հետ կապված հարցերի լուծման, ինչպես նաեւ նոր հարցերի բարձրացման։

– Լեռնային Ղարաբաղը արդեն տեւական ժամանակ է հայտարարում է, որ ցանկանում է վերադառնալ բանակցային գործընթացին, սակայն չի ստացվում։ Որպես ԵԱՀԿ գործող նախագահ, կողմ չե՞ք ԼՂ-ի վերադարձին բանակցային գործընթացին։

– Ես հասկանում եմ Լեռնային Ղարաբաղի ցանկությունը վերադառնալ բանակցային գործընթացին, բայց հիմա ԵԱՀԿ-ի շրջանակում, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների համար ամենակարեւորը երկու նախագահների հանդիպումն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30