«Մեդիամաքս» ընկերության գրասենյակում լեգենդար բասկետբոլիստ Շարունաս Մարչուլյոնիսը հանդիպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Նա Հայաստան է ժամանել այս տարի իր հիմնադրման 15-ամյակը նշող «Մեդիամաքս» ընկերության նախաձեռնած «Մեծ չեմպիոններ» ծրագրի շրջանակներում: Ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը նշեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սիրով համաձայնել է դառնալ «Մեծ չեմպիոններ» նախագծի գլխավոր գործընկերը եւ երբ Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասն առաջարկեց հրավիրել Մարչուլյոնիսին, Ռալֆ Յիրիկյանը սիրով համաձայնել է համագործակցել:
«Մեծ չեմպիոններ» նախագիծը մեզ հետաքրքրեց այն պատճառով, որ կարող է ոգեշնչման լավ աղբյուր դառնալ մանուկ եւ պատանի մարզիկների համար, որոնք ցանկանում են նվաճել սպորտային բարձունքները: Վստահ ենք, որ շփումը համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկների հետ մեծ դեր կունենա երեխաներից շատերի կյանքում», – ասաց Ռալֆ Յիրիկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Ավելի մանրամասն՝ քիչ ուշ